Մի՞թե Գագիկի հայտարարությունը սուտ էր ... Ամանորը կդիմավորենք տեղումներով
ՎԻԴԵՈՄանրամասները ՝ Lraber.info լրատվական կայքում
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին տեղումներ են սպասվում: Դեկտեմբերի 31-ի ցերեկը եւ երեկոյան կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Տեղումները կվերսկսվեն Ամանորի գիշերը, հունվարի 1-ին ողջ օրվա ընթացքում տեղումները կլինեն ժամանակ առ ժամանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի եւ հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ը՝ ցերեկը, կնվազի 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 31-ին Շիրակում, Սեւանա լճի ավազանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի լեռներում գիշերը սպասվում է -3+2, ցերեկը՝ +5+8 աստիճան տաքություն, հունվարի 1-ի գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +2+5:
Կոտայքի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +2+4, ցերեկը՝ +9+11, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:
Լոռիում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +2+5, ցերեկը՝ +12+17, իսկ հունվարի 1-ի գիշերը +4+7, ցերեկը՝ +8+13 աստիճան:
Տավուշում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +4+8, ցերեկը՝ +15+20, իսկ հունվարի 1-ի գիշերը +6+10, ցերեկը՝ +11+16 աստիճան:
Արագածոտնի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +2+5, ցերեկը՝ +10+12, իսկ հունվարի 1-ի գիշերը +3+7, ցերեկը՝ +7+9 աստիճան:
Արարատում, Արմավիրում եւ Վայոց Ձորի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +1+4, ցերեկը՝ +10+13, իսկ հունվարի 1-ի գիշերը +3+7, ցերեկը +7+9 աստիճան:
Սյունիքի հովիտներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +4+8, ցերեկը՝ +18+23, իսկ հունվարի 1-ի գիշերը +6+10, ցերեկը +14+19 աստիճան:
Սյունիքի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +2+7, ցերեկը՝ +12+17, իսկ հունվարի 1-ի գիշերը +4+9, ցերեկը +8+13 աստիճան:
Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +5+8, ցերեկը՝ +15+20, իսկ հունվարի 1-ի գիշերը +7+10, ցերեկը +12+17 աստիճան:
Երեւանում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է անձրեւ: Ցերեկը եւ երեկոյան կլինի առանց տեղումների եղանակ, իսկ Ամանորի գիշերվանից անրեւ կսկսվի: Դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է +2+4, ցերեկը՝ +11+13, իսկ հունվարի 1-ի գիշերը +4+7, ցերեկը +8+10 աստիճան: