ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևիկ Ալավերդյանն` ընտանիքով ԱՄՆ մեկնելու պատճառի և հիշարժան օրերի մասին (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արևիկ Ալավերդյանն` ընտանիքով ԱՄՆ մեկնելու պատճառի և հիշարժան օրերի մասին (լուսանկարներ)
Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանն այս օրերին ընտանիքի հետ միասին գտնվում է ԱՄՆ-ում, իսկ պատճառների մասին երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:
 
«Ես ու ամուսինս վաղուց էինք ցանկանում Միացյալ նահանգներ մեկնել: Ուզում էինք անպայման երեխայի հետ ճանապարհորդել: Դրա համար ամուսինս որոշեց, որ մեր որդու տարեդարձի կապակցությամբ բոլորիս նվեր մատուցի` ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»,- պատմեց Արևիկը:
 
Նրանք արդեն մի քանի օր է, ինչ Միացյալ նահանգներում են: Արևիկի խոսքով` օրերն անմոռանալի են անցնում:
«Այստեղ ես և ամուսինս շատ հարազատներ և ընկերներ ունենք: Եղբայրս ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում, ում գրեթե տասը տարի չէի տեսել: Իսկապես հրաշալի ժամանակ ենք անցկացնում, հագեցած օրեր են, հիասքանչ եղանակ: Փորձում ենք հնարավորինս շատ տեսարժան վայրերում լինել»,- հավելեց նա:
 
 
Արևիկ Ալավերդյանը ժպիտով խոստովանեց, որ ԱՄՆ-ում իրեն օտար երկրում չի զգում, քանի որ շուրջբոլորը հայեր են:
«Իրոք որ, այստեղ ասես փոքր Հայաստանը լինի: Դեռ շատ վայրեր ունենք այցելելու»,- նկատեց նա, իսկ հարցին, թե համաձա՞յն է այն մտքին, որ ԱՄՆ-ն երազանքների երկիր է, պատասխանեց.
«Սա երազանքների երկիր է, թե ոչ, կհասկանամ հետ վերադառնալուց հետո միայն, բայց Փարիզից հետո դժվար է, որևէ այլ երկրով ու քաղաքով տպավորվել»:
 
Ի դեպ` բացի հանգստից Արևիկը կհասցնի աշխատել նաև տեղի տաղանդավոր լուսանկարիչներից մեկի հետ, որին, սակայն, չցանկացավ դեռևս բացահայտել: 
 
 
Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է փոքրիկ Դավիթը արձագանքում նոր միջավայրին, Արևիկը նշեց.
«Ժամային տարբերությանը ես հեշտ հարմարվեցի, իսկ այ Դավիթը` ոչ այնքան: Հիմա գնալով սովորում է նոր միջավայրին, գլխավորը իրեն շատ լավ է զգում և ուրախ է: Երկար ճանապարհն էլ պատվով հաղթահարեց, տեղ հասնելուն պես նրան ասացի` «Դու իմ հերոս տղան ես»»:
Ամանորը Արևիկն իր ընտանիքով ԱՄՆ-ում կնշի.
«Քանի որ այստեղ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին են նշում, այդ օրը մենք հարազատներով հավաքվեցինք ու մի լավ ուրախացանք: Նույնը սպասվում է Ամանորին: Անհամբեր սպասում եմ այդ օրվան, քանի որ կրկին պետք է հարազատներով հավաքվենք: Նոր տարին իմ ամենասիրելի ընտանեկան տոնն է, ուստի այն նախընտրում եմ նշել տանը`ընտանեկան միջավայրում»,- ավարտեց երգչուհին:
 life.panorama.am
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 
Նյութի աղբյուրը՝  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular