ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանցիների շուրջ 68 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնահատել է դրական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2017 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության արդյունքների հրապարակմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ դեկտեմբերի 16-22-ն իրականացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն, անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 67.9%-ը գնահատել է դրական: Բնակիչների 34.3%-ը որպես Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր նշել է հասարակական տրանսպորտը: Երկրորդ տեղում աղբահանությունն ու մաքրությունն է՝ 29.1%, որին հաջորդում են բնապահպանության հետ կապված խնդիրները՝ 12.4%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների շարքում քաղաքացիների հարցման արդյունքում 20.2% արդյունքով առաջին տեղում է այգիների բարեկարգումը: Հաջորդաբար դրական են գնահատել նաև խաղահրապարակների կառուցումը՝ 18.7%, բակերի բարեկարգումը՝ 17.6%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 16.5%, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը՝ 15.3%, ճանապարհաշինությունն ու փողոցների ասֆալտապատումը՝ 15.2% և նստարանների տեղադրումը՝ 14.5%: 
Հարցին, թե ինչ ծրագրեր ու միջոցառումներ կցանկանային, որ իրականացվեն Երևանում, քաղաքացիների 26.8%-ը նշել է մշակութային բաղադրիչը: Կանաչապատ տարածքների ավելացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ համապատասխանաբար 23.7% և 21.6% հարաբերակցությամբ։
Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։ Վերջինի մասով, ըստ երևանցիների, քաղաքի ամենալուսավոր հատվածը կենտրոնն է, իսկ ամենաքիչ լուսավորվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանը:
Երևանում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիները հատկանշել են հին շինությունների պահպանումն ու զբոսաշրջիկների համար գների արհեստական բարձրացման անթույլատրելիությունը:
«Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության շրջանակում գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը՝ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով: 1-5 բալանոց համակարգով, ներկայացված յուրաքանչյուր բաղադրիչի մասով առանձին, վարչական բոլոր շրջանները ստացել են 3 և ավելի միավոր: 
Վարչական շրջաններից յուրաքանչյուրում վերջին մեկ տարում բոլոր ուղղություններով կատարված փոփոխություններն էլ հարցվածների մեծ մասը գնահատել է դեպի լավը: 
Հարցման մասնակիցների 77.4%-ն էլ դրական է գնահատել Երևանի ընդհանուր արտաքին տեսքը: 
Այս տարի 1-5 բալանոց սանդղակով գնահատվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը, որը հարցվածների գնահատականների ամփոփման արդյունքում կազմել է 4.1 միավոր: Սա, ըստ «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի, բավականին բարձր ցուցանիշ է: Նա նաև հավելել է, որ նույն չափորոշիչով գնահատվել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը, որի արդյունքում ամենացածր բալերը ստացել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: 
Անդրադառնալով հարցման արդյունքներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նման հարցումների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս հստակեցնելու համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրած ուղղությունները՝ դրանք բարելավելու ուղղությամբ առավել նպատակային քայլեր ձեռնարկելու համար: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ բակերի բարեկարգման, կանաչապատման և մյուս ծրագրերը լինելու են շարունակական, ինչն ամրագրված է նաև արդեն հաստատված Երևանի զարգացման հնգամյա ծրագրում: 
«Հետազոտության արդյունքները փաստում են, որ տարեցտարի նկատվում է դրական տեղաշարժ, ինչը Երևանի քաղաքապետարանի կողմից կատարած փոփոխությունների ամենալավ ցուցիչն է: Միաժամանակ, այն ուղղություններում, որտեղ առայժմ կան որոշակի դժգոհություններ, մասնավորապես, հասարակական տրանսպորտի, աղբահանության, առանձին դեպքերում էլ արտաքին լուսավորության, կարող եմ վստահեցնել, որ մեծ ծավալի աշխատանք է տարվում՝ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ: Մասնավորապես, ժամանակակից տրանսպորտային սպասարկում ունենալու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից կատարվում են ուսումնասիրություններ՝ համակարգային փոփոխությունների իրականացման և երթուղային նոր ցանցի ստեղծման ուղղությամբ: Աղբահանության մասով էլ մենք նախ «Սանիթեք»-ի հետ միասին կարողացանք ապահովել նախկինի համեմատ շատ ավելի լավ աղբահանություն և սանմաքրում: Ընթացիկ որոշ դժգոհությունները վստահաբար կշտկվեն: Այդ հարցում մեզ օգնում են նաև բնակիչները՝ տարբեր հարթակներում, սոցցանցերում իրազեկելով առկա թերությունների մասին: Հաջորդ փուլում պլանավորում ենք կոնսերվացնել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը և դրանց փոխարեն նորի կառուցումը:
Հաջորդ փուլում արդեն նախատեսում ենք աղբի վերամշակման գործարանի կառուցումը: Սակայն ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ մաքուր Երևան ունենալու գրավականը նաև քաղաքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի դրսևորումն է: Ինչ վերաբերում է քաղաքային լուսավորությանը, ապա տեղեկացնեմ, որ 2018 թվականին 28 փողոցում նախատեսվում է փոխարինել լուսավորության ցանցը՝ նոր լեդ լուսատուներով: Այս ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացվեցին Իսակովի և Մաշտոցի պողոտաներում և մի քանի փողոցներում: Էներգախնայողության հաշվին հնարավոր կլինի շարունակել այս ծրագիրը: Հավելեմ նաև, որ նոր կառուցվող ճանապարհների ծրագրերում ևս հաշվի է առնվում այս մոտեցումը», - նշել է Արմեն Հարությունյանը և ևս մեկ անգամ վստահեցրել, որ քաղաքային իշխանությունները հետամուտ կլինեն քաղաքացիների կողմից առանձին ոլորտներում հատկանշված բարեփոխումների իրականացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular