ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Շենգավիթի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Շուրջ 30 երաժշտական, գեղարվեստական, կիրառական ու սպորտային խմբակ ունեցող մշակութային օջախը հիմնադրման օրվանից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Այսօր շուրջ 800 սաների կրթության ու դաստիարակության համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: 

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար` կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից: Ծանոթանալով կատարված աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում, և այն խնդիրները, որոնք առաջադրվել են բնակիչների կողմից, հետզհետե կստանան լուծումներ: 
«Համաչափ զարգացման համատեքստում մեր կողմից խնդիր է դրված հարմարավետ պայմաններ ապահովել բոլոր վարչական շրջաններում: Անելիքներ, իհարկե, դեռ կան և մենք հետևողականորեն շարունակելու ենք բոլոր ոլորտներում մեր ծրագրային աշխատանքները՝ օր առաջ մեր համաքաղաքացիների համար ավելի բարեկարգ և հարմարավետ միջավայր ապահովելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular