ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկլավիկներ…Ողորմելիներ… Ես նրանց խղճում եմ. «ԵԾ» 2-րդ համարի արձագանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shabat.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ Մնացական Պարակշիևը:

 

-Պարո՛ն Պարակշիև,  Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամները պնդում են, որ վայր դնեք Ձեր մանդատը, պատճառաբանելով, որ Դուք շեղվել եք կուսակցության հիմնական սկզբունքներից:  Ինչու՞ վայր չեք դնում մանդատը:

- Այս հարցի վերաբերյալ երկու կողմ կա՝  իրավական և զուտ մարդկային: Իրավական կողմից ոչ մի հիմք չկա, որպեսզի մենք՝ ես և Հայկ Պետրոսյանը, վայր դնենք մանդատը: Մյուս կողմից, երբ իրենք  ասում են,  որ կուսակցության գաղափարներից շեղվել ենք, կուզեի ասել, որ այդ երեք հոգուց կազմված խմբակը, որն իրենից ներկայացնում է ավանտյուրիստական, տգիտության և լկտիության մի խառվածք, ոչ մի իրավունք չունի մեզ թելադրել,  թե մենք ինչ պետք է անենք: Համոզված եմ, որ բոլոր մարդիկ ովքեր հետևում են նրանց գործունեությանը, ինձ հետ համաձայն կլինեն: Նրանք իրավունք չունեն խոսել հայ ժողովրդի և  երևանցու շահերից, որովհետև իրենց ներկայիս գործունեությունը միայն վնասում է երևանցիներին:  Իրենք բարոյական իրավունք չունեն մեր հասցեին մեղադրանքներ հնչեցնել:  Ռուսերեն շատ լավ արտահայտություն կա. и кто же судья? (ովքե՞ր են դատավորները): Այնպես որ մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից իրենք  դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որպեսզի իրավունք ունենան երևանցիների և հայ ժողովրդի անունից  ինչ-որ հայտարարություններ անեն: Ես ավելի քան համոզված եմ, որ ժամանակին մենք ճիշտ քայլ ենք կատարել, իսկ իրենց ներկայիս վարքագծով դա միայն ամրապնդվում է:

-Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, ԵԾ  ավագանու անդամները Ձեր հասեցին վիրավորանքներ էին հնչեցնում , Դուք ոչ մի կերպ չարձագանքեցիք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց պահվածքը:

-Մեղմ ասած լկտիություն է: Նման պահվածքով իրենք միայն իրենց են նսեմացնում,  ինձ թվում է՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն: Դա ոչ մի լավ արդյունքի չի բերի: Եթե իրենց ձեռք է տալիս նման գործելաոճը, թող այդպես էլ շարունակեն:

- ԵԾ անդամները ձեզ դավաճան էին անվանում, նաև  Հանրապետականների հետ համագործակցելու մեջ էին մեղադրում: Ի՞նչ կասեք այս մասին:

 

-Հիշեցնեմ, որ երբ մենք չհամաձայնվեցինք նրանց գործելաոճին , և հայտնեցինք, որ չենք պատրաստվում լաչառություն անել և իրենց նման գործել, նրանք համարեցին, որ դա դավաճանություն է: Այդ իսկ պատճառով մենք գործեցինք անկախ,  և պետք է նշեմ, որ իրենց բոլոր ջանքերը իզուր են: Ես հասկանում են, որ նրանք PR քայլ են անում, որովհետև նրանք գաղափարակիցներ գրեթե չունեն, իսկ իրենց  պետք է մի բան անեն, որպեսզի հասարակության ուշադրությունը մի կերպ գրավեն: Ինչ վերաբերում է Հանրապետականների հետ համագործակցությանը՝ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե դրանից բխում է մեր երևանցիների շահը: Ես անձամբ իմ դիրքորոշումը հայտնել եմ հենց ամենասկզբից և տիկին Փոստանջյանի համար դա նորություն չէ: Այն ժամանակ, երբ կուսակցությունը դեռևս ստեղծված չէր ասել եմ, եթե մենք ընդդիմություն ենք՝ պետք է լինենք կոնստրուկտիվ ու չպետք է հայտարարենք, որ բոլորը թշնամներ են, և միայն մենք ու մեր ասածն է ճիշտը: Հիմա էլ եմ պնդում, որ մեր երևանցիների շահի համար համագործակցելը ճիշտ է: Պետք է հիշեցնեմ, որ Տիկին Փստանջյանն է եղել նախաձեռնողը, որ ընտրական ցուցակում ես լինեմ երկրորդ համարում, բայց միգուցե այդ ժամանակ նա մտածում էր, որ ես իմ դիրքորոշումը կփոխեմ և կգործեմ իրենց նման: Հիմա իրենք երևի թե փորձում են վրեժխնդիր լինել, բայց ես խղճում եմ նրանց, պարզապես ողորմելի մարդիկ են:

-Մանդատը վայր չդնելով, կարելի՞ է ասել, որ Դուք եք թելադրում խաղի կանոները և չեք պատրաստվում իրենց թելադրածն անել:

-Մեր մանդատը  վայր չդնելը սկզբունքի հարց է:  Մենք չենք մտածում, որ մանդատներ ունենալը միայն տիկին Փոստանջյանի շնորհիվ է, որովհետև նախընտրական քարոզարշավներին մենք ևս մասնակցել ենք: Ասել եմ, եթե ինչ-որ ժամանակ գա, որ որոշեմ`  դադարեցնում եմ իմ գործունեությունը, ինքնս վայր կդնեմ մանդատը, բայց Փոստանջյանի և նրա մանկլավիկների ճվճվոցների արդյունքում դա երբեք չի լինի:  

 

 

Նյութի հղումը՝  shabat.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular