ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նունե Եսայանն անկեղծանում է. Դա ամենածանր պահն էր. Ի՞նչ է պատահել սիրված երգչուհուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուրջ երեք ամիս տևած և հետաքրքիր, ինտրիգային իրավիճակներով հագեցած «Հայաստանի ձայն»-ի չորրորդ եթերաշրջանը շաբաթ օրն ավարտվեց: Նախագծի եզրափակչում փուլ առ փուլ մրցելով` հաղթող ճանաչվեց Նունե Եսայանի թիմից  Հայկ Ղուլյանը, ով դեռ կույր լսումներից իր ձայնով գերել էր ժյուրիի կազմին:

Life.panorama.am-ի հետ զրույցում հաղթող մարզիչը` Նունե Եսայանը, նշեց, որ Հայկի հաղթանակը անսպասելի էր.

«Իհարկե, մենք վստահ էինք մեր ուժերի վրա, պարզ էր, որ Հայկը հրաշալի ձայնային տվյալներ ունի և մեծ էր ցանկությունը, որ նա հաղթի, սակայն, այնուամենայնիվ, հաղթանակը նաև անսպասելի էր, քանի որ ընտրությունը կայացնում էր հեռուստադիտողն` իր քվեարկությամբ: Գիտեք, մասնակիցը կարող շատ լավ տվյալներ ունենա, նա հրաշալի երգի և պրոֆեսիոնալ մարդիկ էլ դա գնահատեն, սակայն հանդիսատեսի, հեռուստադիտողի քվեարկությունը հնարավոր է ժյուրիի կարծիքի հետ չհամընկնի: Նման պարագայում միշտ վտանգ կա չհաղթելու: Մեր ողջ թիմը ցավում էր Հայկի համար և հիմա շատ երջանիկ ենք, որ նա հաղթող ճանաչվեց»,- նշեց Նունեն:

Հայկ Ղուլյանն, իր անունը լսելիս, մեծ հուզմունք ապրեց և իր պահվածքով նաև շատերին հուզեց: Նունե Եսայանը վստահեցրեց, որ Հայկի համար ևս անսպասելի է եղել հաղթանակը:

«Հայկի համար անակնկալ էր այս հաղթանակը: Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ չէինք սպասում, որ նա կարող է հաղթել, այլ չէինք սպասում, որ մարդիկ այդքան շատ կսիրեն նրան: Ի դեպ` կրկին ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր քվեարկել են Հայկի օգտին»:

Ամփոփելով վերջին ամիսների աշխատանքը և գնահատելով իր գործունեությունը «Հայաստանի ձայն»-ում` մեր զրուցակիցը նշեց, որ գոհ է իր թիմից, իսկ հարցին, թե կհամաձայնի՞ կրկին այս նախագծի շրջանակում նստել ժյուրիի աթոռին, նկատեց.

«Ես հրաշալի երեք ամիսներ եմ ունեցել, հիմա վստահ կարող եմ ասել, որ առաջարկ ստանալու դեպքում այդ ամիսների միջով կրկին անցնելու համար հաճույքով կհամաձայնեի, բայց միայն վերջին երեք րոպեի ապրումների կրկնությունը չզգալու համար հավանաբար կհրաժարվեմ: Իսկապես, մինչ Հայկի անունը լսելը չափազանց մեծ լարվածություն եմ ապրել, դա ամենածանր պահն էր»:

Հարցին՝ մրցույթի շրջանակում բազմիցս նշում էր, թե իր թիմի հետ շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվե՞լ են, Նունե Եսայանը պատասխանեց. «Այո, շուտով մենք մեր թիմով համերգով հանդես կգանք: Հիմա արդեն իսկ աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի ամենաուշը փետրվար ամսին կայանա մեր համերգը: Ինչպես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ մեր կապը շարունակվում է, ես միշտ նրանց կողքին եմ և պատրաստ եմ յուրաքանչյուր հարցում իմ խորհուրդներն ու ուղղորդումները տալ, մենք դեռ շատ գործ ունենք անելու»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular