ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ անում են`լավ են անում, այս ժողովրդին տեղն է. Արսեն Գրիգորյանը` երգարվեստում տիրող իրավիճակի մասին (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը տեւական ստեղծագործական դադարից հետո վերջին շրջանում սկսել է ակտիվություն ցուցաբերել:

Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պատրաստվում է սեպտեմբերին «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից հայտնի դարձած երգչուհի Մոնիկա Նազարյանի հետ դուետ ներկայացնել` տեսահոլովակի տեսքով (Երգը կոչվում է «Արի մոտս», երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը):

13823340_1098294626918269_2011121728_n

Նունե Եսայանի հետ հիթային դուետով («Միայն ես եւ դու») հանդես եկած երգիչը տեղեկացրեց, որ տարիներ առաջ փորձել են շարունակական դարձնել իրենց զուգերգը` կյանքի կոչելով «Թե ես, թե դու» երգը. «Բայց այդպես էլ չկարողացանք դա իրականացնել, որովհետեւ զգացինք, որ մարդկանց ճաշակը փոխվել է:

Ես էլի ունեմ երգեր, որոնք այդպես էլ չեմ թողարկել, քանի որ դրանցով գումար վաստակելն անհնար է»,-բացատրեց Արսենը: Պարզվում է` Արսենի հայրը եղել է նրա առաջին ուսուցիչը, ում հետ, ի դեպ, երգիչը նոր դուետ է պատրաստել. «Հայրս` Գագիկ Գրիգորյանը, երաժիշտ է, ակորդեոնահար:

Մեր զուգերգը կարող եք լսել Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում` «Բենեֆիս» նախագծի շրջանակներում»,-մանրամանսեց Արսենը:

Arsen_Grigoryan21_ts1323256403

 

Այժմ բուռն գործունեությամբ աչքի ընկնող երգիչը խոստովանեց, որ եղել է ժամանակ, երբ ինքը հիասթափվել է մեր երաժշտական իրականությունից. «Բայց հետո ասացի` մի րոպե, բա որ ես ոչինչ չանեմ, էլ ո՞վ անի. դեգրադացնող երաժշտությանը տրվե՞նք:

Չէ՞ որ ունենք հանդիսատես, որն ակնկալում է որակյալ երաժշտություն»,-ասաց նա: Ամեն դեպքում, վերջինս այն համոզման է, որ եթե երգիչը միայն իր աշխատանքով է ընտանիքը պահում, պետք է աշխատի հանրության լայն շրջանակների համար, որպեսզի այդ աշխատանքը եկամտաբեր լինի:

Մենք հետաքրքրվեցինք` երգահանը հետեւում է արդյոք շոուբիզնեսյան իրադարձություններին, ինչ կարծիք ունի նա Արման եւ Լիլիթ Հովաննիսյանների, Հռիփսիմե Հակոբյանի՝ բուռն քննադատված երգերի մասին. «Անպայման հետեւում եմ, եւ ասեմ, որ յուրաքանչյուր երգիչ, ով քննադատվում է, պատրաստ է դրան, այսինքն` վստահ է, որ իրեն սպառնում է նման բան: Ինքս նրանց չեմ քննադատում, որովհետեւ քննադատողներից եւ ոչ ոք այդ մարդկանց ընտանիքները չի պահում:

Ինչ անում են` լավ են անում, այս ժողովրդին տեղն է. թող լավ երաժշտություն լսեին, մարդիկ էլ լավը տային, ինչ ուտում են, այն էլ տալիս են, որ գումար վաստակեն եւ այն ներդնեն իրենց հետագա գործունեության մեջ»,-նշեց նա:

top_arsen-grigoryan_top

 

Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք հնարավոր չէ այլ եղանակով գումար վաստակել, իսկ արվեստին ավելի լուրջ վերաբերվել. «Էս գելերը` մոնոպոլիստները, կթողնե՞ն, որ մի բան էլ մենք անենք. ամեն ինչ իրար մեջ կիսել են»,- եզրափակեց Արսենը` նկատի ունենալով իրենց` որեւէ բիզնես հիմնելու շանսերը: Աննա Բաբաջանյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular