ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքային արտաքին լուսավորության հետ կապված հարցեր են քննարկվել «Ֆիլիպս» ընկերության ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է «Ֆիլիպս» (Phillips) ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Phillips Lighting-ի փոխնախագահ Էրիկ Բենեդետին, Philips Lighting-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների տնօրեն Անդրեյ Զախարկիվը, Հայաստանում Philips Lighting-ի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Փափազյանը և կոմերցիոն բաժնի ղեկավար Անժելա Դավթյանը:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում ներդրումային քաղաքականության հիմնական ուղղություններն ու այդ համատեքստում առանձնացրել քաղաքային լուսավորության և էներգախնայողության ծրագրերը: 
«Երևանի քաղաքապետարանը «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով վերջին տարիներին մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման արդյունքում ապահովել է ավելի քան 67% էներգախնայողություն, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս տարեցտարի ընդլայնելու ծրագիրը: Էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ են տարվում նաև բազմաբնակարան շենքերում, նաև համայնքային ենթակայության շենքերում ու մասնավորապես՝ մանկապարտեզներում: Մեր կողմից նույն մոտեցումն է ցուցաբերվում նաև ճանապարհաշինական ծրագրերում՝ լուսավորությունն իրականացնելով էներգախնայող լուսատուներով: Առաջիկայում նախատեսվում է փոխարինել նաև Երևանի 28 փողոցների լուսավորության համակարգերը: Այս ոլորտում մեր անելիքներն ամրագրված են նաև մայրաքաղաքի զարգացման 5-ամյա ծրագրում»,- ընդգծել է Վահե Նիկոյանը՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել Philips Lighting ընկերության հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: 
Philips Lighting-ի փոխնախագահ, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրներում Philips Lighting-ի ղեկավար Էրիկ Բենեդետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությամբ և պատրաստ խորհրդատվական աջակցություն տրամադրելու արտաքին լուսավորության ծառայությունների կազմակերպման հարցում: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են արտաքին լուսավորության խելացի կառավարման համակարգերը և դրանց կիրառման առավելությունները:
Կողմերը քննարկել են նաև հասարակական նշանակության օբյեկտների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև բուժհաստատությունների լուսավորման համակարգերի թարմացման ու արդիականացման ծրագրի մշակման և ներդրման հնարավորությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular