ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղնուկյանը պնդում է, որ ոստիկանների հետ բախման հետեւանքով կինը ուղեղի ցնցում է ստացել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի ընթացքում այսօր վնասվածքներ ստացած 5 երեխաների մայր Ռուզաննա Եղնուկյանի ամուսինը՝ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը կարծում է, որ կինը ուղեղի ցնցում է ստացել: Քիչ առաջ նա մեզ հետ զրույցում փոխանցեց, որ իր պահանջով կնոջը դուրս են գրել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից եւ այժմ տուն են տեղափոխում:

«Եթե այդ հիվանդանոցում պնդում են, որ ուղեղի ցնցում չկա՝ այլեւս իմաստ չկա այնտեղ պահելու»,- ասաց Եղնուկյանը՝ հավելելով, որ չի բացառվում կնոջն այլ հիվանդանոցում էլ ստուգման ենթարկի:

- Պարոն Եղնուկյան, ինչպե՞ս է հիմա տիկին Ռուզաննան: Հիվանդանոցի փոխտնօրենն ասում է, որ վիճակը նորմալ է, որ որեւէ կար դրված չէ գլխին: Ինչո՞ւ եք մտածում, որ ուղեղի ցնցում ունի:

- Ճակատի վրա մեծ բացվածք է եւ 4 կար են դրել: Չգիտեմ ինչ է ասում փոխտնօրենը, բայց բժիշկը հիվանդանոցում էլ հայտարարեց, որ 4 կար է դրվել: Միակ բանը, որ կասկածանք է տալիս՝ ուղեղի ցնցման հարցն է: Բժիշկները պնդում են, որ ուղեղի ցնցում չունի: Ասում են, որ այն նշանները, զգացողությունները, որ հիմա կան՝ տրավմայի հետեւանք են: Իսկ նշանները հետեւյալն են. ինքը լույսին չի կարողանում նայել, գլուխն ուժեղ ցավում է, չի կարողանում նստել կամ քայլել՝ գլուխը պտտվում է: Ասում են, որ դա ուղեղի ցնցման հետ կապված չի, այլ ընդհանուր տրավմայի հետեւանք է:

- Խոսո՞ւմ է ձեր կինը:

- Հիմա արդեն սկսել է քիչ-քիչ խոսել: Երբ որ ես եկա, չէր խոսում: Հիմա խոսում է: Դա իր թուլության եւ գլխացավի հետ է կապված, որ չի ուզում խոսել, ոչ թե անգիտակից է:

- Իսկ ձեզ ասա՞ց, թե ով է հարվածել իրեն:

- Նա չի տեսել, թե ով է հարվածել:

- Իսկ մա՞րդ է հարվածել, թե՞ գլուխը գետնին է խփել:

- Տրամաբանությունը հուշում է, որ ոտքի հարված է դիպել նրան: Երբ որ մարդը գետնին պառկած է, չի կարող գետնից մի բան թռչել ու նրան կպնել, դա ոտքի հարված է:

- Ձեզ ինչո՞ւ բերման ենթարկեցին ոստիկանություն, պարոն Եղնուկյան:

- Ինձ բերման են ենթարկել Ռուզանին պաշտպանելու համար: Երբ որ ես տեսա, որ նա գետնին ընկած է եւ ոստիկանները գլխի վերեւով աջ ու ձախ են գնում՝ ես գնացի եւ ոստիկանին հրեցի, որ Ռուզանին ոտքի կանգնեցնեմ: Հաջողվեց հրել, բայց հետո ինձ բերման ենթարկեցին եւ Ռուզանը ոտքի չկանգնեց: Եվ փաստորեն ինձ բերման ենթարկելուց հետո, երբ դեռ Ռուզանը գետնին էր՝ ուժեղ հարված էր ստացել գլխին:

- Իսկ ինչո՞ւ էր գետնին:

- Գետնին էր գտնվում, որովհետեւ ոստիկանները ոչ մասնագիտացված մոտեցում ցույց տվեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ասեմ ինչ եմ ուզում ասել. երբ որ 10 հոգի շղթաներով փաթաթում են իրենց եւ դնում են կողպեքներ, եւ հետո էլ պառկում են ու շղթան մեխում են գետնին՝ 5-րդ դասարանցին էլ կարող է հասկանալ, որ քաշելով էդ մարդկանց չես կարող ոտքի հանել: Ոստիկանապետը շատ է պարծենում, որ ոստիկանները պրոֆեսիոնալ են: Պրոֆեսիոնալ ոստիկանները պետք է բերեին հատուկ գործիքներ, կտրեին շղթաները, քանդեին այդ կողպեքները, մեխերը հանեին գետնից, նոր այդ մարդկանց բերման ենթարկեին, ոչ թե բռնեին ու քաշեին: Դրա հետեւանքն է, որ այսօր բոլոր շղթայված մարդիկ սալջարդեր ունեն եւ կտրվածքներ մատներին ու մարմնի տարբեր մասերին: Իմիջիայլոց, հարցնում եք՝ ինչու էր Ռուզանը գետնին գտնվում. երբ որ երիտասարդները գետնին պառկած էին՝ շղթայված, մեխված, նրանց ետեւում կանգնած էին Կանանց ճակատի անդամները (ներառյալ Ռուզանը)՝ պաստառ բռնած: Երբ որ ոստիկանները հարձակվեցին՝ կանայք հայտնվեցին գետնին: Նրանց տապալելուց հետո ոստիկանները սկսեցին շղթան քաշել, այնտեղ եղավ խառնաշփոթ. շղթան Ռուզանի ձեռքին էր փաթաթվել այն դեպքում, երբ Ռուզանը շղթայի հետ գործ չուներ, ինքը պլակատ բռնող էր: Դա կարեւոր հանգամանք է, որովհետեւ երբ որ դու էդպիսի ոչ մասնագիտական գործ ես անում՝ քաշքշում ես մարդկանց, էդ շղթան էլ կարող էր մեկի վզին փաթաթվել՝ խեղդվեին: Հիմա Ռուզանի ձեռքին սալջարդ կա, որովհետեւ շղթան փաթաթվել էր ձեռքին եւ քաշել էին: Այսինքն ոստիկանների կողմից ցուցաբերվեց վայրենի, ոչ մարդկային, ոչ համաչափ մոտեցում: Մենակ «հարգելիս» ասելով չի: Պետք է նաեւ գործով հարգանք ցույց տալ:

- Ոստիկանությունը բաժնում ի՞նչ գործողություն իրականացրեց ձեր եւ մյուս 13 բերման ենթարկվածների նկատմամբ:

- Ոստիկանությունը ինձ ընառաջեց եւ ինձ շուտ ազատ արձակեցին՝ իմանալով, որ կինս հիվանդանոցում է եւ հասկանալով, որ ես պետք է հասնեմ հիվանդանոց: Դրա համար ես տեղյակ չեմ ինչ գործողություններ են իրականացվել: Ես բացատրություն չեմ տվել, միայն անուն-ազգանուն–հասցե եմ տվել: Ստուգեցին գրպաններիս պարունակությունը, ստուգման թուղթն եմ ստորագրել: Այդքան բան:

- Էսօրվա ակցիան ի՞նչ նպատակով էր: Ի՞նչ արդյունք եք ակնկալում այդ գործողություններից:

- Ակցիան քաղբանտարկյալների ազատության համար էր եւ հատկապես Գեւորգ Սաֆարյանի, որը ոստիկանական սուտ ցուցմունքի հետեւանքով այսօր գտնվում է ճաղերի հետեւում եւ պետք չէ, որ նա այնտեղ լինի: Հակառակը՝ սուտ ցուցմունք տվող ոստիկանը պետք է այնտեղ լինի: Սա նորից ցույց է տալիս ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետեւանքը: Եվ բողոքը դրա համար էր: Ես վստահ եմ, որ այս բողոքները չեն դադարելու, շարունակվելու են: Ես վստահ եմ, որ ջահելները, որոնք սա կազմակերպել էին՝ շատ ավելի հմուտ բաներ պիտի մտածեն եւ ոստիկանների համար շատ ավելի դժվար հարցեր դնեն: Իհարկե ամեն ինչը օրենքի սահմաններում: Քաղաքացիները իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտել խաղաղ ձեւով, ինչպես այսօր: Ոստիկանները պարտավոր էին այդ կանանց պաշտպանել, ոչ թե վնասել այն քաղաքացիներին, որոնք արտահայտում են իրենց քաղաքացիական պարտքը եւ խաղաղ անհնազանդության մեթոդով իրեք իրենց շղթայել էին փողոցում: Այդ մարդկանց պետք էր պաշտպանել, որ հանկարծ մի մեքենա չանցնի իրենց վրայով, ոչ թե քաշքշել եւ վնասել:

- Նման ակցիաներով հնարավո՞ր է հասնել որեւէ բանի: Ի՞նչ է պատրաստվում անել «Նոր Հայաստանը»:

- Այո, որովհետեւ միայն այսպես է հնարավոր հասնել մի բանի: Դատարանները բոլորը թելադրանքով են աշխատում, ոստիկանությունն աշխատում է հրահանգով. հրահանգում են քաշել՝ քաշում են, հրահանգում են խփել՝ խփում են, հրահանգում են կրակել՝ կրակում են՝ ինչպես Մարտի 1-ին, հրամայում են մարտի 1-ին ծաղիկներ բերել՝ ծաղիկներ են բերում: Անում են այն, ինչ իրենց հրամայում են՝ ոչ ավել, ոչ պակաս: Ոստիկաներին այսօր հրամայել էին ինչքան հնարավոր է շուտ փողոցից հեռացնել ակցիայի մասնակիցներին՝ առանց հաշվի առնելու հետեւանքները ինչ կլինեն:

Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակի մոտ բախում տեղի ունեցավ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ռուզաննա Եղնուկյանը վնասվածք ստացավ, իսկ 14 հոգի ոստիկանություն տեղափոխվեցին: Ավելի ուշ նրանց ազատ արձակեցին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular