ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանդ Ճապոնիայի հաշմանդամների տանը. զոհվել Է 19 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տոկիոյի արվարձանում հաշմանդամների տանը սպանդ սարքած ճապոնացին՝ 26-ամյա Սատոսի Ուեամցուն, 2012 թվականի դեկտեմբերից աշխատել Է այդ հաստատությունում եւ այս տարվա փետրվարին ազատվել Է անձնական պատճառներով: Այս մաասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ուեմացուն կալանավորված Է սպանության փորձի եւ ապօրինի շենք ներթափանցելու պաշտոնական կասկածանքով: Քննիչների խոսքով՝ նա անբարյացակամ Է վերաբերվել սահմանափակ հնարավորություներով մարդկանց եւ «նրանցից ազատվելու» ցանկություն Է հայտնել:

Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, իսլամիստական ծայրահեղականնների հետ Ուեմացուի հնարավոր կապի մասին ոչ մի տեղեկատվություն չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սագամիհարայի հիմնարկությունում հարձակումը, որտեղ ապրում Էին սահմանափակ մտավոր հնարավորություններով մարդիկ, տեղի Է ունեցել հուլիսի 25-ին մոտավորապես 02.30-ին (Երեւանի ժամանակով 21.30-ին): Այդ ժամանակ պանսիոնատում գտնվել են ութ աշխատակիցներ, ինչպես նաեւ մեկ պահակ: Նաեւ այնտեղ կարող Էին լինել 18-ից մինչեւ 75 տարեկան շուրջ 150 կենվորներ:

Նախնական տվյալներով՝ Ուեմացուն հիմնարկության մոտ Է եկել սեւ ավտոմեքենայով եւ ներթափանցել բնակելի մասնաշենք՝ առաջին հարկում մուրճով ջարդելով լուսամուտը: Նա հետը բերել Է դանակներով պայուսակ:

Իշխանությունները հավաստել են 18-ից մինչեւ 75 տարեկան 19 մարդու մահը: Եվս 20 տուժածների վիճակը գնահատվում Է որպես ծանր: Վիրավորներին տեղափոխել են Տոկիոյի մի քանի հիվանդանոցներ, ոմանք գտնվում են անգիտակից վիճակում:
Հարձակումից մոտավորապես մեկ ժամ անց Ուեմացուն ներկայացել Է ոստիկանական տեղամաս եւ խոստովանել, որ կոտորած Է սարքել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular