ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի օրերը Մոսկվայում». ներկայացվել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի ռազմավարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպված «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանսի շրջանակում ներկայացվել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի ռազմավարությունն ու նպատակները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, խոսելով ծրագրի իրականացման ընթացքի մասին, նշել է, որ այսօր հետևողական աշխատանքներ են տարվում բնակիչների ու քաղաքի հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Հենց այդ նպատակին է ուղղված նաև «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման քաղաքականությունը: Դավիթ Գևորգյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար՝ ընդգծելով, որ «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի իրականացման հարցում կլինեն համագործակցության մի շարք ծրագրեր միջազգային տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ, այդ թվում նաև` միջազգային փորձն ուսումնասիրելու և այն գործնականում կիրառելու առումով: 

Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ներկայացնելով ծրագրի մանրամասները` նկատել է, որ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումներն ու նորարարական լուծումները լայն հնարավորություններ են ստեղծում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Հենց դա հաշվի առնելով էլ Երևանի քաղաքապետի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որն արդեն հստակ քայլեր է ձեռնարկում «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ: 
Կլոր-սեղան քննարկման շրջանակում ոլորտի մոսկովյան պատասխանատուներն էլ իրենց հերթին ներկայացնելով խելացի քաղաքի Մոսկվայի փորձն ու կիրառվող մոտեցումները՝ վստահեցրել են, որ պատրաստ են սերտորեն համագործակցել երևանյան գործընկերների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular