ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի և Մոսկվայի մշակութային, կրթական մի շարք հաստատությունների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպվել է «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանս: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, նշել է, որ վերջին տարիներին նկատվում է երկուստեք կապերի ակտիվացում: Նաիրա Նահապետյանը նաև հույս է հայտնել, որ այս կոնֆերանսն իր հերթին կնպաստի երկու մայրաքաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու նպատակային քայլերի իրականացմանը: 

Կոնֆերանսի շրջանակում խոսելով Երևանի զարգացման ծրագրերի ու վերջին տարիներին իրականացվող մշակութային հստակ քաղաքականության մասին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նշել է, որ հետևողական ծրագրեր են իրականացվում Երևանի մշակութային օջախների պայմանների բարելավման ու երաժշտական նոր գործիքներով համալրման ուղղությամբ: Հատկանշելով, որ հաջորդ տարի Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը՝ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ 2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, համայն հայության մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի։ Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ռուբեն Հովհաննիսյանը բոլոր ներկաներին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնական միջոցառումներին:
Համաժողովի շրջանակում երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման համաձայնագրեր են ստորագրվել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական միջնակարգ հատուկ դպրոցի միջև: 
Համանման համաձայնագրեր են ստորագրվել նաև Երևանի կամերային և Մոսկվայի «Մոստ» թատրոնների, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Մոսկվայի «Կենտրոնական վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համակարգ»-ի, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի Մայակովսկու անվան դպրոցների միջև: 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Երևան քաղաքի պատմության թանագարանն էլ համագործակցության համաձայնագրեր են կնքել Մոսկվայի պատմության թանգարանի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular