ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ նախագիծ՝ Սյունիքում. բացվել է իտալական պիցցայի արտադրամասը (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում կայացավ իտալական պիցցայի արտադրամասի բացման արարողությունը: Իտալական բաղադրատոմսով և բացառապես տեղական հումքից պատրաստված կիսաֆաբրիկատ պիցցայի գործարան կառուցելու գաղափարը իտալացի խոհարար Նիկոլա Դի Մաուրոնինն է:   Արտադրամասի բացման արարողությանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես նաև Իրանից Հայաստան ժամանակ պատվիրակության անդամները, որոնց հետ, ի դեպ, բանակցություններ են վարվում պիցցայի արտահանումը կազմակերպելու նպատակով:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների  հետ զրույցում ասաց. «Տարածաշրջանի զարգացման գործում ևս մեկ քայլ առաջ անցանք: Այսպիսի գործարան Հայաստանում գոյություն չունի: Բոլոր սարքավորումները ներմուծվել են Իտալիայից: Ինչպես գիտեք՝ և՛ նախաձեռնողը, և՛ այս ամենը ղեկավարողը նույնպես իտալացի է և շեֆ-խոհարար է: Պայմանավորվածություն ունենք ամսական 100.000 պիցցա արտահանել Ռուսաստանի Դաշնություն, բայց մենք հիմա բանակցություններ ենք վարում իրանական  կողմի հետ, այդ  պատճառով էլ նրանք այսօր այստեղ են հրավիրվել, որպեսզի գործարանի ամբողջ արտադրանքը արտահանվի Իրան:Այդ դեպքում մենք կհրաժարվենք Ռուսաստան արտահանելուց, որովհետև   լոգիստիկայի    տեսանկյունից, մեզ շատ ավելի հարմար կլինի արտահանել Իրան»:

 

Իրանական «Արաս ԱՏԳ» գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղի էլ  տեղեկացրեց, որ ծրագրում են համագործակցել արտադրանքի իրացման հարցում. «Կարծում ենք՝ կարող ենք համագործակցել և առաջարկում ենք, որ «հալալի» սերտիֆիկատ ձեռք բերեն, որպեսզի կարողանան առաքել մեր շուկա: «Հալալի» ապրանքանիշը թույլ կտա նաև իսլամական այլ երկրների շուկաներում ևս սպառում ունենալ: Նմուշները, որոնք մենք այստեղ փորձեցինք, իրանական ճաշատեսակներին շատ են համապատասխանում»:

Արտադրամասի հիմնադիր «Իտալիան ֆուդ կորպորեյշն» ՍՊԸ տնօրեն Նիկոլա Դի Մաուրոն  տեղեկացրեց, որ  առայժմ 8 տեսակի պիցցա կարտադրեն: «Պատրաստման ամբողջ ընթացքում ավտոմատացումը գրեթե նվազագույնի է հասցված: Իհարկե, դրանից շահում է որակը: Արտերկրից հումք չենք ներկրում: Մեր մատակարարների 90 տոկոսը Սյունիքից են: Սարքավորումները իտալական են, որակյալ արտադրանք տալու բոլոր նախապայմանները ստեղծված են»,-ասաց նա:

Արտադրամասի հիմնումը լուծել է նաև մարզի մի շարք կանանց գործազրկության խնդիրը: «Մեկ ու կես տարի է՝ չէի աշխատում: Հիմա աշխատանք եմ գտել պիցցայի գործարանում: Շատ գոհ եմ, հաճույքով գալիս եմ աշխատանքի»,-ասաց արտադրամասի աշխատակցուհին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular