ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ի՞նչն է եղել Արարատի մարզում 53 մեքենայի վթարի պատճառը, Տեսանյութ՝ դեպքի վայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վստահեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երևան-Երասխավան ավտոճանապարհին 53 մեքենայի վթարի պատճառը չէր կարող լինել ճանապարհի սառած լինելը:

«Նախորդ օրերին ոչ ձյուն է տեղացել, ոչ էլ անձրև, օդի ջերմաստիճանն էլ առավոտյան այդ ժամին եղել է +2: Ճանապարհի այդ հատվածում մառախուղ է եղել, սկզբում երկու մեքենա է բախվել, մթնշաղի պատճառով մնացած մեքենաների շղթայական վթարն է տեղի ունեցել»,-  ասել են նախարարության մամուլի ծառայությունից:

Այդ վթարի հետևանքով երկու անձ տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց  և ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular