ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Բագրատյան. «Ոչ մի միջադեպ չի եղել՝ մենք մեկ և միասնական թիմ ենք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ մամուլում լուրեր հրապարակվեցին, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Արթուր Մանուկյանի միջև խորհրդարանում ծեծկռտուք է եղել: Ըստ այդ լուրերի՝ միջադեպը եղել է Սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունից հետո, որը բոյկոտել էր նաև «Ծառուկյան» խմբակցությունը: Ծեծկռտուքի պատճառն, ըստ լուրերի, եղել է այն, որ Ս. Բագրատյանն իբր հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին՝ իր քվեարկության համար: «Փաստ»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքեց տարածված լուրերը:

«Ոչ մի միջադեպ չի եղել: Նման որևէ բան չի եղել: ԱԺ-ում քվեարկություն կար, որը մենք բոյկոտեցինք, չքվեարկեցինք: Քվեարկությունից հետո աշխատանքային քննարկում էր խմբակցությունում: Բնականաբար, քննարկման ընթացքում բարձրաձայն խոսակցություններ են եղել: Ընդամենը սա է, ոչ մի խնդիր չկա: Մենք մեկ և միասնական թիմ ենք, որևէ խնդիր չի եղել ու չկա»,-ասաց պատգամավորը:

Հավելենք, որ ԱԺ ամբիոնից «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ևս անդրադարձել էր «Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանի՝ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության հետ կապված պատմությանը: Նա պարզաբանել էր. «Ն. Ազիզյանը չի մասնակցել «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությանը: Խորհրդարանական պետության համար նման գործելաոճն անընդունելի է: Ուզում եմ պաշտոնապես հրապարակել Ն. Ազիզյանի դիմումը, որն արդեն ներկայացվել է ԱԺ նախագահին»,-ասել է Վ. էնֆիաջյանը ու ընդգծել, որ օրենքի նախագծի քվեարկությանը չեն մասնակցել թե՛ Ն. Ազիզյանը և թե՛ խմբակցության մյուս անդամները, քանի որ խմբակցության կողմից քվեարկությանը չմասնակցելու որոշում է եղել:

 

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular