ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 19-ի երեկոյան, հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ, տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության խորհրդանշական միացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային և հանրապետական մրցույթներում բազմաթիվ գրան-պրիներ և մրցանակներ ստացած սաները, միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթած աշակերտներն ու ամենատարբեր մրցումներում և առաջնություններում առաջին մրցանակային հորիզոնականը գրաված պատանի մարզիկները: 32մ բարձրությամբ և շուրջ 8000 լուսադիոդային լամպերով և 400 խաղալիքներով զարդարված տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև՝ շատրվանները: Տոնական լույսերի միացումն ուղեկցվել է պարային տարբեր խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ տոնական համերգով ու ավարտվել հրավառությամբ: 

Տոնական ծրագրի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի ևս արվել է հնարավորը, որպեսզի Ամանորի և Սուրբ ծննդյան տոները մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար լինեն հետաքրքիր, տպավորիչ և հիշարժան: Նախատեսվել են շուրջ 30 ամենատարբեր միջոցառումներ, ընդ որում, ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլ նաև բոլոր վարչական շրջաններում և մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 
«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին նկատվում է դեպի Երևան զբոսաշրջիկների թվի աճ, այս տարի նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մայրաքաղաքում գործող սննդի և ժամանցի մի շարք ընկերությունների հետ, որ հունվարի 1-ից աշխատեն, որպեսզի տոն օրերին Երևանում գտնվող զբոսաշրջիկները հնարավորություն ունենան իրենց հանգիստն ավելի հետաքրքիր անցկացնեն: Ի դեպ, հունվարի 2-ից կաշխատեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները, որոնց հունվարի 3-ից կմիանան նաև մայրաքաղաքում գործող մյուս թանգարանները: Կարող եմ վստահեցնել, որ արվել է ամեն ինչ, որպեսզի թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ տոնական օրերին Երևանում գտնվող զբոսաշրջիկների համար մեր քաղաքը լինի հետաքրքիր», - նշել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն ևս դարձել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկը: 
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մասնավոր հատվածը տարեց տարի ավելի ու ավելի մեծ սիրով է ներգրավվում այս ամենին, ինչն, անշուշտ, նպաստում է մայրաքաղաքի տոնական մթնոլորտի ապահովմանը: Կարծում եմ, այս տարի նրանք կրկնակի եռանդով են միացել տոնական ձևավորման աշխատանքներին, քանի որ գալիք տարին հոբելյանական է մեր քաղաքի համար, և նրանցից յուրաքանչյուրն, անշուշտ, նաև մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այս հարցին՝ նպատակ ունենալով ավելի պատշաճ ու շքեղ ներկայացնել մեր 2800-ամյա սիրելի քաղաքը հատկապես մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին: Եվ համոզված եմ, որ այս օրերին թե՛ մեր բնակիչները և թե՛ մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան բարձր տրամադրությամբ, լիարժեք վայելելու Ամանորը: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների առթիվ և մաղթում, որ նոր տարին լինի խաղաղության, հաջողության և երջանկության տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է նաև տոնական Երևանում: Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ: Պատասխանատուները Երևանի քաղաքապետին են ներկայացրել նաև Ազատության հրապարակում ձևավորված «Սառցե քաղաքը»:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular