ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ կամուրջ ստեղծեց Արցախի և Եվրոպայի միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ 

Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի համաժողովը, որը կրում էր «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» խորագիրը։ 
Համաժաղովի՝ հենց Հայաստանում կայանալը ինքնին կարևոր փաստ է, քանի որ խոսքը գնում է Եվրոպայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի համաժողովի մասին։ Եվ այդ համաժողովի՝ Հայաստան տեղափոխվելն արդեն մեծ քաղաքական իրադարձություն է, քանի որ մի կողմից ավելի է ամրապնդում Հայաստան –ԵՄ կապերը, իսկ մյուս կողմից Հայաստանին դարձնում է եվրոպական քաղաքական գործընթացների անմիջական մասնակից։ Պետք է նշենք, որ այս ամենում բացառիկ դերակատարություն է ունեցել Գագիկ Ծառուկյանը, ում հրավերով և ջանքերով Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հերթական համաժողովը կայացավ հենց Հայաստանում։ 
Համաժողովն էլ ավելի նշանավորվեց մասնակիցների՝ Արցախ կատարած այցով։ Թե որքան կարևոր է այսօր Արցախի միջազգային ճանաչումը, Արցախի նկատմամբ Բաքվի կողմից մշտապես իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը աշխարհում հանրայնացնելը և Արցախի կեցությունն ու իրավիճակը աշխարհին ներկայացնելը, կարծում ենք հատուկ նշելու կարիք չկա։ 
Ուստի Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի համաժողովի մասնակիցների Արցախ այցելեությունը այս առումով ուներ բացառիկ կարևոր նշանակություն։ Պատվիրակները հանդիպեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, հանդիպումներ ունեցան Արցախի պետական այլ գործիչների հետ,։ 
Սա բավականին ներկայացուցչական և մեծաթիվ պատվիրակության այց էր Արցախ, որը երբևէ Արցախ այցելած ամենամեծ պատվիրակությունն է, որում ընդգրկված էին քաղաքական գործիչներ և պատգամավորներ աշխարհի ավելի քան 30 երկրներից։ Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունները այսօր ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով և Եվրոպան լուրջ դերակատարում ունի Արցախի հակամարտության լուծման գործընթացում, ապա հասկանալի է, որ նույն Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի մեծ պատվիրակության այցը բացառիկ նշանակություն ունի ինչպես ճանաչողական, այնպես էլ հակամարտության կարգավորման հետագա ընթացքի տեսանկյունից։ 
Այս առումով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դերակատարությունը իսկապես բացառիկ է և նա յուրահատռուկ կամուրջ ստեղծեց ոչ միայն Հայաստանի և Եվրոպայի, այլ նաև Արցախի և Եվրոպայի միջև, մի բան, որը կարևորագույն նշանակություն ունի հատկապես Բաքվի կողմից մշտապես հնչող ագրեսիվ հայտարարությունների և քաղաքականության ֆոնին։ 
Հուսով ենք, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչի սկիզբը արդեն իսկ դրված է Գագիկ Ծառուկյանի կողմից, որը մշտապես իր ստեղծած անձնական կապերն ու հարաբերությունները օգտագործել է և շարունակում է օգտագործել ի նպաստ Հայաստանի և Արցախի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular