ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շումախերական» ու խոշոր ավտովթար Երևանում. 35-ամյա վարորդը Toyota-ով մխրճվել է Նորագավիթի «գաի» հենակետ, մեքենաներն էլ վերածել է երկաթե ջարդոնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 12 շենքի բնակիչ, 35-ամյա Միհրան Ազիզյանը իր վարած Toyota մակնիշի 34 QT 837 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Երևան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , հարվածել բետոնե պատնեշին, այնուհետև մուտք գործել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Նորագավիթի անշարժ պահակետի տարածք:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Toyota-ն բախվել է պահակետի տարածքում կայանված, 42-ամյա Էդուարդ Սաֆարյանին պատկանող Honda մակնիշի 34 ՍQ 390 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել պահակետի պարսպին, իսկ հետո՝ դարպասներին:

Վթարի հետևանքով Մ. Ազիզյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 38-ամյա Գրիշա Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև հրշեջ-փրկարարները, շտապօգնության բրիգադները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին պահակետում ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցները, կարմիր բերետները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ մեկին էլ հայտնաբերել են մեքենայից դուրս շպրտված:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երբ նրանց տեղափոխում էին հիվանդանոց, վարորդն անընդհատ ասում էր, թե՝ կինս ու երեխան էլ էին հետս, ո՞ւր են իրենք, հարսանիքից էինք վերադառնում, սակայն պարզվեց, որ կինն ու երեխան հարսանիքից դուրս չեն եկել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular