ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում դեկտեմբերի 16-ին կայացել է Արցախի խորհրդարանականների և աշխարհի տարբեր երկրների պահպանողական ու ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Օտարերկրյա պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր արժևորում են ազատությունը։

«Մենք կարևորում ու բարձր ենք գնահատում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և նրանց կողմից մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումն ու ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությունը»,- ընդգծել  է Աշոտ Ղուլյանը։

Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև վերջին տարիներին Արցախի ԱԺ-ի՝ Եվրախորհրդարանը ու ազգային օրենսդիր մարմինները ներկայացնող պատագամավորների հետ ունեցած համագործակցության ձևաչափերի մասին և նշել, որ նման կապերն ու շփումները մեծապես օգնում են՝ հաղթահարելու միջազգային գործընթացներից Արցախը արհեստականորեն մեկուսացնելու փորձերը:

Խոսելով Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է. «Արցախի դեպքում ազատության համար պայքարը՝ պայքար է մարդու իրավունքների ցանկում ամենագլխավորի՝ կյանքի իրավունքի համար և անհնարին է, որ Արցախը լավ իմացող ու նրա ժողովրդին ծանոթ անհատը, քաղաքական ուժը կամ պետությունը չհարգի արցախցու այդ իրավունքը»:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով Արցախի խորհրդարանում ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը պատվիրակության անդամներին Արցախը սեփական աչքերով տեսնելու և մարդկանց հետ շփվելու հնարավորություն տալն է:

«Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի համար որոշում կայացնողը, ուստի՝ Արցախի մասին խոսող մարդիկ պետք է նրանց տեսնեն ու նրանց կարծիքը լսեն»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

Հյուրերը նույնպես երախտագիտություն են հայտնել Արցախ այցելելու հնարավորության և ԱԺ-ում ընդունելության համար:

Ստեփանակերտ ժամանած պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular