ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Սոնա Ռուբենյանի ծննդյան օրն է. գուշակեք, թե քանի տարեկան նա դարձավ

ՎԻԴԵՈ

Այսօր սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ծննդյան օրն է։ Այսօր ինստագրամյան իր էջում երգչուհին հրապարակել է իր փոքր տարիքի լուսանկար և մակագրել. 

«Նկարում դեկտեմբերի 14-ն է, այս 24 տարիներիս մեջ դեկտեմբերիս 14-երը շատ նման են եղել իրար, քանի որ նախատոնական օր է, ամեն տարի այս օրը տոնական նկարահանումների եմ մասնակցել: Նկարում 7 տարեկան եմ, այս օրը ամբողջ կյանքիս օրերի մեջ շատ վառ ու գունավոր եմ պահել ու պահելու: Այս տարին բացառություն էր, և նախնական պլանավորված նկարահանումներ չկային ծննդյանս օրը: Հայրիկս ինձ տարավ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, որից հետո պետք է տանը հավաքվեին բոլոր բարեկամներն, ու երեկոյան նշեինք ծնունդս: Ծննդյանս օրը դաշնամուրի գնալուց վատ չէր կարող լինել ոչինչ)) Շատ դաժան մի պահի, երբ ուսուցչուհիս, ինչպես արդեն մեկ տարի դիմանալուց հետո ծնողներիս պատմեցի և պարզեցին , որ քանոնով հարվածում էր մատներիս, սխալ մատով նվագելու, կամ սխալ նոտա նվագելու համար, իր ռեպերտուարի մեջ էր, և, հանկարծ, դասարանի դուռը բացվեց, ու տեսնում եմ ինչ, Վարդուհի Վարդանյանն ու Քրիստինե Պեպելյանը հայտնվել են իմ դաշնամուրի դասարանում՝ բեմական, շաատ բեմական զգեստներով և դիմահարդարմամբ))) Աչքերիս չէի հավատում, որովհետև շատ սյուռեալ էր թվում ամեն ինչ, Վարդուհին ասաց.«Սոնաա արագացրու բոլոր երգիչներն ու մի ամբողջ նկարահանման խումբ քեզ է սպասում»: Վեեերջ փրկված էի) Այնքան շփոթված ու ուրախ էի, որ անգամ ուսուցչուհուս մոռացա, արագ դուրս եկանք դասարանից: Հետո արդեն պարզվեց, որ իրենց առաջին այցը մեր տուն էր եղել, բայց հարևանուհին ասել էր, որ ծնողներս գնումների են գնացել, Սոնան էլ՝ դաշնամուրի: Միանգամից ուղղորդվեցինք նկարահանման հրապարակ, միակ անպատրաստը ես էի, հետո իհարկե ծնողներիս տեղեկացրեցին, իրենք հագուստս 
բերեցին և պատրաստվեցի: Ուրախ էի, անսահման ուրախ… Նկարահանման ժամանակ բոլորը երգեցին «Happy Birthday»-ով ինձ շնորհավորեցին, նշեցինք, տանն էլ առանց ինձ էին բարեկամները նշում: Տուն վերադարձանք, վերջապես, շատ ուշ, և ես երջանիկ էի, քանի որ հագիս էր իմ արդեն ամենասիրելի համերգային զգեստը, որը տատիկս էր կարել և որն առաջին անգամ էի հագնում: Մոմերը փչեցի, միացա խրախճանքին և այդ պահին մայրիկս մտածեց, որ սանրվածքս կարելի է անմահացնել, որի վրա ի միջի այլոց վարսահարդարը 2 ժամ ծախսեց) Հենց այս նկարն է, որտեղ հոգնած, տանջված 7 տարեկան Սոնան, ով այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ այդ օրվա սցենարով է շարունակվելու իր հաջորդ դեկտեմբերի 14-ներն, ու որ երգելն ուղղակի մանկական հոբբի չէր լինելու իր համար…»։
 

Շնորհավորում ենք երգչուհու 24 ամյակը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular