Հինգ նրբություն` սեքսում
ՎԻԴԵՈԱնկողնում մեկը քնքուշ է ու նուրբ, մյոաը կրքոտ, նույնիսկ կոպիտ, իսկ մեկ ուրիշը անկաշկանդ է ու անկանխատեսելի: Մարդկանց նախասիրությունները, ինչ խոսք, տարբեր են, սակայն կա մի բան, որը ձանձրալի է բոլորի համար: Դա միօրինակությունն է: Միօրինակ սեքսը կարող է փչացնել ձեր ինտիմ կյանքը, մինչև անգամ զգացմունքներն ու հարաբերությունները: Մի' վախեցեք տարբեր լինելուց, փորձեք ցանկացած բան, ինչը հաճելի է ձեզ՝ երկուսիդ: Սակայն ինչ էլ փորձելու լինեք, հաշվի առեք հետնյալ նրբությունները.
Սեր
Սեքսով զբաղվեք սիրով: Զուգընկերոջ հանդեպ սիրո առկայությունը սեռականհարաբերությունների, թերես, կարեորագույն պայմանն է: Երբ մարդկանց «միաձուլում» է ոչ միայն ֆիզիկական ձգողությունը, այլև հոգեկան ջերմությունը, հարազատության զգացումն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ, սեքսը դադարում է պարտականություն լինելուց: Եվ բացի այն, որ սիրուց բխող սեքսն սւվելի սուր զգսւցողություններ է պարգեում, կարևոր է նաև հետեյալը. իրար սիրող մարդիկ միմյանց թերությունների նկատմամբ ավելի հանդուրժողական են:
Կիրք
Հագուրդ տվեք կրքերին: Կիրքը կա-րող է արթնանալ անսպասելի, երբ ու- զում ես թողնել ամեն ինչ ու նետվել նրա գիրկը: Ի՛նչ խոսք, հասարակական տրանսպորտում սեքսով չես զբաղվի, սակայն երբ անդիմադրելի ցանկությունն արթնացել է, ասենք, տանը, ի՞նչն է ձեզ խանգարում առանձնանալ: Մի կողմ թողեք այն կարծրատիպը, որ սեքսով պետք է զբաղվել միայն գիշերը, երբ երեխաները քնած են:
Հիշեք, սեքսով կարելի է զբաղվել օրվա ցանկացած ժամին: Ի դեպ, զարմանալի չէ, որ հաճախ խիստ գայթակղիչ է հենց անսովոր պայմաններում կայծակնային մերձեցումը: Ամոթ է: Բայց ոչ ոք չի էլ համոզում ձեզ, որ դա անեք մարդկանց ներկայությամբ:
Թեթևություն
Չարժի սեքսին միշտ վերաբերվել այնպես, կարծես շատ լուրջ գործ եք անում: Այն կարող է լինել և հիմար, և սրամիտ, և զվարճալի: Երբեմն սրամիտ արտահայտություններն ու կատակները լրացուցիչ համ ու հոտ են տալիս անկողնային հարաբերություններին: Իհարկե, շատ կարևոր է, որ ձեր հումորներն ընդունելի լինեն միմյանց համար: Պետք չէ շփոթվել, եթե ձեզնից մեկի ոտքը խճճվել է սավանի մեջ, կամ պարտադիր նյարդայնանալ, եթե ձեզ ընդհատել են ամենաանհարմար պահին: Փորձեք հումորով վերաբերվել դրան և նորից "գործի անցեք": Ի դեպ, հումորը հաճախ ցանկացած լուրջ խոսակցությունից լավ է օգնում հարթել ինտիմ հարաբերություններում ստաջացած խնդիրները:
Երևակայություն
Եթե անգամ դուք խիստ պահպանողական մարդ եք և գերադասում եք սեքսով զբաղվել արդեն փորձված եղանակներով, այնուամենայնիվ, անկողնում մի փոքր "ստեղծագործելը" բոլորովին չէր խանգարի: Հետևեք ձեր երևակայության ընթացքին, փորձեք կռահել ձեր սիրելիի ամենաթաքուն ցանկություններն ու իրականացրեք դրանք: Մի' խուսափեք դրանց մասին բարձրաձայն խոսելուց: Հայտնեք նրան, թե ինչ եք ուզում, միևնույն ժամանակ կատարեք նաև նրա ցանկությունները: Չէ՞ որ, ի վերջո, հենց ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն ձեր ինտիմ հարաբերությունները՝ բազմազա՞ն, նորովի, թե՞ միապաղաղ ու տխուր:
Նուրբ շոյանքներ, գգվանքներ, մեղմ համբույրներ... ցանկացած կնոջ համար այսպիսի նախաբանն արդեն խոստումնալից սեքս է ենթադրում: Ի դեպ, տղամարդկանց մեծ մասի համար նույնպես անկողնում ոչ պակաս կարևոր է կնոջ փաղաքշանքը: Թեպետ, որպես կանոն, նրանք չեն սիրում խոստովանել այդ մասին:
Հիշեք գեյշաներին. նրանք սեքսն իսկական արվեստի են վերածում: Դուք էլ սովորեք ձեր սիրելիին ձեր հոգու ջերմությունն ու քնքշանքը վտխանցելու արվեստը:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am