ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարկոդիսպանսերում գրանցվածներ, մշտական աշխատանք չունեցողներ… ինչ էր նշանակում ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մասին ոստիկանության տեսանյութը (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացվում է ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից: Ոստիկանության գնահատականների հետ համաձայն չեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները:

Բանն այն է, որ տեսանյութում ներկայացվում են զինված խմբի անդամների անունները և լուսանկարները և փոխանցվում է, որ նրանցից միայն տասն են ազատամարտի մասնակիցները: Մնացածը նարկոդիսպանսերում գրանցվածներ են, բանակից ազատվածներ և այլք:

0505205

Ալեք Ենիգոմշյանը, մասնավորապես, նկատում է. «Ոստիկանությունը շատ բան կարող է ասել: Սպիտակի քաղաքացու որդուն (խմբ. Էդգար Սողոմոնյան) ներկայացրին, թե իբր խաբելով է Պավել Մանուկյանը բերել, այդ տղան չի իմացել` ուր է գնում: Սակայն երկու օր առաջ բոլորս ականատես եղանք ուղիղ եթերով այդ տղայի և հոր զրույցին, որտեղ հայրը հասկանալի պատճառներով բացատրում էր, իսկ ինքը շատ բարեհամբույր, որդիական սիրով բացատրում էր, որ ինքը մնալու է:

0101010

31 հոգու նկար է հրապարակել դրանցից միայն 10-ն է արցախյան պատերազմի մասնակից. այնտեղ կան մեծ թվով տղաներ, որոնք արցախյան ազատամարտի ժամանակ դեռ ծնված չէին, անհեթեթություն է նման բան ասել: Բնականաբար, այդ երիտասարդների առկայությունն այնտեղ վկայությունն է այն բանի, որ նոր սերունդը պահանջատեր է, և մեծահասկաներն իրենց կյանքի փորձով են այնտեղ:

Եթե երիտասարդներ չլինեին, այդ ժամանակ կասեին` տեսեք` նոր սերնդից մարդ չկա, կորցնելու ոչինչ չունեն, այն փաստը, որ այնտեղ մեծ թվով երիտասարդներ կան, ապացուցում է մի բան` երիտասարդները մտահոգ են երկրի համար»: Ասուլիսի մասնակիցներից Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, նշեց` թմրամոլները Բաղրամյան 26-ում են և ոստիկանությունում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular