ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորեն Հովհաննիսյանը՝ Մովսիսյանի, Արզումանյանի և Կասպարովի մասին

ՍՊՈՐՏ

«Արարատի» լեգենդար կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանն իր կարծիքն է արտահայտել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի, Գեւորգ Կասպարովի եւ Ռոբերտ Արզումանյանի մասին: Այս ֆուտբոլիսները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ցանկությամբ, այլեւս չեն հրավիրվելու հավաքական:

Armtimes.com-ի հետ զրույցում Խորեն Հովհաննիսյանը, ով ամիսներ առաջ դարձել է «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահը, չցանկացավ մեկնաբանել հավաքականում ստեղծված իրավիճակը, սակայն դրական կարծիք արտահայտեց վերը նշված 3 ֆուտբոլիստների մասին:

«Ես երկար ժամանակ Հայաստանում չեմ եղել, բայց համենայն դեպս կարող եմ ասել, որ, եթե նրանք ժամանակին հրավիրվել են հավաքական, նշանակում է, որ համապատասխան որակներ են ունեցել, պատահական չեն խաղացել»,-ասաց նա:

Այն հարցին, թե արդյոք նշված ֆուտբոլիստների բացակայությունը բացասաբար չի անդրադառնա թիմի խաղի վրա, Խորեն Հովհաննիսյանը չկարողացավ պատասխանել:

«Ես չեմ կարող ասել: Մարզիչն է որոշում՝ ինչ է պետք, ինչ պետք չէ»,-ասաց նա:

Հավաքականի ֆուտբոլիստներն իրենք էլ խուսափում են գնահատականներ տալ այս ֆուտբոլիստներին չհրավիրելու որոշման վերաբերյալ:

Այս օրերին Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նրանք նախապատրաստվում են մարտի 25-ին Բելառուսի դեմ կայանալիք ընկերական խաղին, որը նաեւ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն է լինելու: Մրցավեճը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular