ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրուշակեղենն ու ոչ ոգելից խմիչքը թանկացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.2 տոկոս գնանկում:

Այն հիմնականում պայմանավորված է բանջարեղենի, կարտոֆիլի, ձվի, մսամթերքի էժանացումը: Ըստ ԱՎԾ-ի՝, այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգի շուկայում արձանագրվել է 12.7 տոկոս գնանկում, իսկ մայիսի համեմատ` 27.4 տոկոս գնաճ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ բոլոր քաղաքներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ մրգի գներն աճել են 17.1-49.1 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 27.2 տոկոսով:

Տեղեկացնենք, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում թանկացել են հրուշակեղենն ու ոչ ոգելից խմիչքը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում նույնպես թանկացումներ են արձանագրվել: Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում արձանագրվել է 21.4 տոկոս գնաճ:

Իսկ ահա հանրապետության բոլոր քաղաքներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 22.7-15.3 տոկոսով: Նշենք, որ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակ քաղաքում: Երեւանում բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 18.5 տոկոսով:

Սրան զուգահեռ նվազել է կանաչ պղպեղի, կանաչ լոբու, սխտորի գինը: Էժանացել է նաեւ խառը կանաչին, կաղամբը, ծաղկակաղամբը, սունկը, գլուխ սոխը: Իսկ ահա գազարը թանկացել է 0.7 տոկոսով, կարտոֆիլը՝ 1.7 տոկոսով, ճակնդեղը՝ 35.7 տոկոսով, վարունգը՝ 36.1 տոկոսով: Ս. Հ.

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular