ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահպանակի oգտագործման սխալները

ՎԻԴԵՈ

Պահպանակը հակաբեղմնավորման լավագույն տարբերակներից է, որը, սակայն, կարող է անօգուտ դառնալ սխալ օգտագործման դեպքում:

Ի՞նչ սխալների մասին է խոսքը

Սխալ 1՝ Ժամկետն անց պահպանակի օգտագործումը. այն կարող է պատռվել ամենաանպատեհ պահի:

Սխալ 2՝ Կենդանիների մաշկից պատրաստված պահպանակիօգտագործումը.նման պահպանակները պաշտպանում են անցանկալի հղիությունից, սակայն ոչ սեռավարակներից: Եթե լատեքսից ալերգիա ունեք, կարող եք պոլիուրետանից պատրաստված պահպանակներ օգտագործել:

Սխալ 3՝ Պահպանակը տաքացնելը. չարժե պահպանակը տաբատի հետևի գրպանում պահել, տաք առարկաներին մոտ դնել կամ թողնել արևի տակ: Պահպանակն այս ամենից կորցնում է իր ամրությունը:

Սխալ 4՝ Պահպանակի փաթեթն ատամներով կամ մկրատով բացելը. այսպես այն կարող է վնասվել:

Սխալ 5՝ Յուղ կամ ճարպ պարունակող լուբրիկանտների օգտագործումը(վազելին, մանկական նրբաքսուկ). սա պահպանակի վրա անցքեր ու պատռվածքներ է առաջացնում:

Սխալ 6՝ Պահպանակն օգտագործելուց առաջ հետ ոլորելը. այս դեպքում պահպանակը պարզապես կարելի է դեն նետել, քանի որ անհնար կլինի այն հագնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular