ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ մենք անվանում ենք Ինտուիցիա, բազմաթիվ գաղտնիքներ ունի

ՖՈՏՈ

Երկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը իր ինքնակենսագրականում գրում է. «Երբ ես ակտիվորեն ղեկավարում էի Հիմնադրամի աշխատանքները, իմ մեջքը ցավում էր։ Սուր ցավը ես գնահատում էի որպես ազդանշան այն բանի, որ գործերումս ինչ- որ բան այն չէ։ Չնայած  խոստովանեմ, որ դա ներդրված կապիտալը ղեկավարելու ամենագիտական մեթոդը չէ»:
 

 

Իսկ բոլորի կողմից սիրված հեռուստաէկրանի աստղ Դեմի Մուրը հարցազրույցներից մեկում նշում է. «...Ինտուիցիան լոկ ներքին մեխանիզմ է, որն օգնում է որոշումներ կայացնելու։ Դա այն է, ինչ որոշ մարդիկ անվանում են ներքին զգացողություն, բնազդ, ձայն, որը մեզ ստիպում է շարժվել այս կամ այն ուղղությամբ»:

Շրջապատող աշխարհը յուրաքանչյուր ժամ փոփոխվում է, և կյանքից հետ չմնալու համար մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ փոփոխությունները։ Սակայն ակնհայտ է, որ դրա համար զգացողության «ստանդարտ» օրգանները բավարար չեն։ Ահա և ստիպված ենք օգտվել խորհրդավոր «ինչ -որ մի բանի ծառայություններից», որից մենք հաճախ փորձում ենք առանձնանալ:

Սակայն ֆիզիկական տեսանկյունից ինտուիցիան անշոշափելի է և հաճախակի այն օգտագործվում է զուտ գործնական նպատակներով։ Օրինակ, ամերիկացի բժիշկ Լորա Դեյը պնդում է, որ ինտուիցիայի օգնությամբ գտել էր կորած մարդկանց, որոնց երբեք չէր էլ տեսել, գուշակում էր ոսկու գինը և Դոու-Ջոնսի ցուցանիշը (ցուցանիշ, որը վեց ամսվա կտրվածքով կանխավ «ցույց է տալիս» ամերիկյան խոշոր ընկերությունների ակցիաների կուրսը ), կանխատեսում նոր դեղերի արդյունավետությունը, մշակում դատարանում հարիր պահվածքի ռազմավարություն, որի շնորհիվ կարելի էր կռահել հակառակ կողմի իրավաբանների հարցերը և այլ բազմաթիվ «հրաշքներ» էր գործում։ Սակայն ամենահետաքրքրաշարժն այն է, որ որքան քիչ գիտենք մենք ինչ-որ մի բանի մասին, այնքան արդյունավետ է աշխատում մեր ինտուիցիան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular