ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թունելի վերջում լույսը չեմ տեսնում ցավոք սրտի…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մեր կյանքում տեղ գտած արատավոր ու բացասական երևույթների պատճառները շատ-շատ են, տարաբնույթ, տարատեսակ:

Բայց իմ կարծիքով ամենակարևորը, հիմնականը դա մարդու, քաղաքացու ստացած դաստիարակությունը, գիտելիքներն են ընտանիքում, դպրոցում, ԲՈՒՀ-ում և կյանքում՝ շրջապատում առհասարակ:

Ընտանիքում դաստիարակությունը հիմնականում կերցնելն է, հագցնելը, իրենց հրաշքների կամայականությունները, պահանջները, ցանկությունները կատարելը՝ խաղալիքներ, բջջայիններ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, փալաս-փուլուս, զարդարանքներ, սխալ, ձևախեղված արժեքներով դաստիարակություն, ձևականություն՝ առանց հոգու, առանց բովանդակության, իմաստնության և բարձրագույն արժեքների:

Գրեթե նույնը դպրոցում, ԲՈՒՀ-ում…Միայն դասագրքային սխեմատիկ, մակերեսային գիտելիքների փոխանցում…Մանկավարժները, դասախոսներն էլ մեղք չունեն…Իրենք էլ են հիմնականում անցել այդ նույն ճանապարհը, ստացած աշատավարձն էլ մի բան չի, իրենք էլ են սովորել ոչ թե գիտելիքների, այլ դիպլոմի՝ թղթի կտոր ձեռք բերելու համար:

Ի՞նչ կոչում, ի՞նչ նվիրում, ի՞նչ պարտքի զգացում, հոգի, բովանդակություն, սրտացավություն…Փողը տվեք՝ գնահատականը ստացեք՝ դարձեք բժիշկ վտանգեք մարդկանց կյանքը, դարձեք դասախոս ու խոտան, չպահանջված <<արտադրանք>> տվեք, հայրիկի փողերով դարձեք իրավաբան, դարձեք քննիչ, դատավոր, դատախազ ու թքեք օրենքների, մարդկանց բախտի ու օրինականության վրա…

Մի խոսքով շուրջ բոլոր ձևականություն ու խաբկանք է, բոլոր բնագավառներում՝ մարդկային սովորական հարաբերություններից մինչև լուրջ, պաշտոնական, գիտական, քաղաքական-հասարակական հարաբերություններ…

Գաղափարներդ, գիտելիքներդ, փորձդ չի հերիքում՝ զենքդ հանիր ու կրակիր, աջ ու ձախ, ում կուզես,երբ կուզես, ինչպես կուզես, թքելով պետության հեղինակության, պետականության ու օրինականության վրա: Գրագիտությունդ չի հերիքում պատասխանես լրագրողի հարցերին՝ հայհոյիր, ջարդիր տեսախցիկները:

Արդեն խեղդվում ենք համազգային ստի, կեղծիքի, ձևականության, կեղծավորության, ցուցամոլության, ինքնասիրահարվածության, ինքնահաստատման ուղին բռնած, կոռուպցիայի մեջ թաղված, դիլետանտների, անկիրթների հոծ բանակի, անարժեքը արժևորած ձևամոլների ոհմակի շուրջկալի մեջ…Ու գրեթե բոլորս ենք այդպիսին, բոլորս ենք օգնում ու նպաստում այդ ամենին…

Ու ելքը, ուղին, ճանապարհը չեմ տեսնում…Թունելի վերջում լույսը չեմ տեսնում ցավոք սրտի…

Ստեղծածը, ձեռք բերածը, կառուցածը թալանելը, ջարդել փշրելը, այրելն է հեշտ՝ իհարկե պատճառաբանելով ազնիվ, գերազնիվ մղումներով ու պատճառներով…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular