ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Արիվա» ընկերության գործադիր տնօրենի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից մեկի՝ «Արիվա» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: 

Ներկայացնելով Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումներին ուղղված քաղաքային իշխանության քայլերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տրանսպորտի համակարգի բարեփոխումը Երևանի քաղաքապետարանի օրակարգային խնդիրներից է, որի կանոնակարգման ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր են ձեռնարկվում: 
«Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչելու համար մենք ստեղծել ենք մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև միջազգային խորհրդատու կազմակերպություն, որը աշխատանքային խմբի հետ համագործակցության արդյունքում կձևավորի բարեփոխումների հստակ առաջարկ: Մեր նպատակն է Երևանում ներդնել հասարակական տրանսպորտի եվրոպական հաջողված փորձը՝ հաշվի առնելով նաև մեր համաքաղաքացիների պահանջները», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Արիվա» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկան առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի մոտեցումները հասարակական տրանսպորտի բարեփոխումների հարցում և ընդգծել, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է բարեփոխման ծրագրով: 
«Պարոն քաղաքապետ, մեր ընկերությունն այսօր գործունեություն է ծավալում եվրոպական 14 երկրներում: Բացի ավտոբուսների արտադրությունից, մենք մշակում ենք նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ։ Եվ այս տեսանկյունից մենք հետաքրքրված ենք մասնակցություն ունենալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին»,- նշել է Դանիել Ադամկան: 
Մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է մասնագիտական աշխատանքային խմբի հետ մանրամասն քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչը հնարավորություն կտա նախանշելու փոխգործակցության հեռանկարները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular