ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը Մոլդովայի հետ փոխանակել է զբոսաշրջային ոլորտում իրականացված ծրագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ միասին հանդիպել է ճանաչողական այցով Երևան ժամանած Մոլդովայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության անդամներին, որոնք ներկայացնում էին Մոլդովայի զբոսաշրջային ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու հասարակական հատվածները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նախ շնորհավորել է հյուրերին՝ վերջերս Մոլդովայում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի բացման առիթով, այնուհետ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային զարգացման հիմնական ուղղությունները, հատկապես միջոցառումային զբոսաշրջության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ենթակառուցվածների զարգացման, հյուրանոցաշինության, ներդրումային ծրագրերի և միջազգային համագործակցության համատեքստում:

Մոլդովայի պատվիրակության անդամներն իրենց հերթին երևանյան գործընկերներին հայտնել են իրենց տպավորությունները՝ առանձնակի ընդգծելով Երևանում իրենց հանդեպ ցուցաբերված ջերմ ընդունելությունը, նաև անկեղծ հիացմունք են արտահայտել Երևանի՝ քաղաքային զբոսաշրջության ոլորտում գրանցած հաջողությունների վերաբերյալ:

Առանձնակի կարևորելով Երևանի և Քիշնևի միջև առկա ջերմ հարաբերությունները՝ կողմերը փոխանակել են անհրաժեշտ տեղեկատվություն՝ նախանշելով հետագա հնարավոր համագործակցության եզրերը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետի անունից պատվիրակության բոլոր անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: 

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular