Ավտովթար Երևանում․ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Mitsubishi-ն և Opel-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Opel Corsa մակնիշի 31 TA 001 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 SS 982 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժանամնել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, սպայական ջոկի աշխատակիցները։
Դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կոմունալ ծառայության և տեղի «Սանիտեկ»-ի աշխատակիցները, քանի որ գլխիվայր շրջված Opel-ից դիզվառելիքի և յուղի արտահոսք է սկսվել, ինչը վտանգավոր է մյուս տրանսպորտային ուղևորների համար։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։
Սպայական ջոկի աշխատակիցները պարզում են վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավոր եղել է Mitsubishi-ն, և վարորդ ընդունել է իր մեղքը։
. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի