ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնարարվել է նախապատրաստվել կանխատեսված ձյան մաքրման աշխատանքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Անդրադառնալով առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է միմյանց հետ համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների և համատիրությունների աշխատակիցներին։
«Եվս մեկ անգամ եղեք տեղերում և համոզվեք, որ բոլոր օղակները լիարժեք պատրաստ են ձնամաքրման աշխատանքներին: Տնտեսվարողներին ևս հիշեցրեք իրենց պարտականությունների մասին, որպեսզի ձյան հնարավոր տեղումների ժամանակ կատարեն իրենց պարտավորություններն ու մաքրման աշխատանքներ իրականացնեն հարակից տարածքներում: Տրանսպորտի վարչությունն էլ թող խստորեն հետևի, որ ուղևորափոխադրում կատարող ընկերություններն իրենց շարժակազմերը նախապատրաստած լինեն ձմեռային ռեժիմին և պատշաճ կատարեն իրենց պարտականությունները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային բոլոր օջախներում լիարժեք շահագործվում են ջեռուցման համակարգերը: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել վերոնշյալ հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular