ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավաչափ, բայց անմարդկային

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրահայտ ճշմարտություն է՝ ցանկացած երկրի, հասարակության կամ նույնիսկ ողջ աշխարհի ապագան երիտասարդներն են, որոնց հետագա գործունեությունից է կախված լինելու բառացիորեն ամեն բան: Եթե ցանկանում եք իմանալ, թե այս կամ այն պետության հետագան ինչպիսին է լինելու, խորհուրդ կտայինք խոշորացույցի տակ առնել տվյալ երկրի երիտասարդությանը կամ կառավարության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է մեր երկրին, պետք է ցավով ասենք, որ այն երբեք էլ աչքի չի ընկել երիտասարդ սերնդի նկատմամբ իր առանձնակի հոգածությամբ. ինչ էլ վերջին տարիներին արվում է, ավելի շատ կրում է պրիմիտիվ պրոպագանդիստական բնույթ, քան՝ իրական:

Համաձայնե՛ք՝ ոչ մի ոլորտ այնքան սերտորեն չի առնչվում երիտասարդությանը, որքան կրթականը. այստեղ է կերտվում վաղվա քաղաքացին, մասնագետն ու պարզապես մարդը, ով պետք է իր հետագա գործունեությամբ ծաղկեցնի կամ ավերի երկիրը: Բուհական համակարգում տիրող կոռուպցիայի, կաշառակերության, բառիս բուն իմաստով դրամատիրական կարգերի մասին, թերևս, խոսվել է բազմիցս, անհամար անգամներ, բայց համաձայնե՛ք, որ նմանատիպ երևույթներին անմիջականորեն առերեսվելիս ես միայն հասկանում, թե ինչի հետ իրականում գործ ունես:

Այսպես՝ մամուլում ընթերցեցինք օրերս տեղի ունեցած մի դեպքի մասին, որ տեղի էր ունեցել նույն ԵՊՀ-ում. պատմում են, որ օրեր առաջ ԵՊՀ ուսանողներից մեկի մայրը մեկը մյուսի հետևից բախում էր բուհի ղեկավարների դռները՝ խնդրելով մի քիչ էլ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա հայթայթել անհրաժեշտ գումարը: Այստեղ նրան կա՛մ ընդունելության չէին արժանացնում, կա՛մ կոպիտ տոնով պատասխանում էին, որ վարձավճարի կեսը գոնե պետք է վճարել, ընդ որում՝ շատ շտապ, այլապես հեռացման հրամանն արդեն պատրաստ է:

Միգուցե ոմանք կարող են ասել, որ այս դեպքը բնավ էլ արտառոց չէ և իրավաչափ է, բայց մենք կոչ կանեինք խնդրին նայել մեկ այլ կողմից՝ հումանիստական: Որքանո՞վ է նկարագրված դեպքը պատիվ բերում «մայր բուհի» համարում ունեցող կառույցի ղեկավարությանը, ասենք նույն Արամ Սիմոնյանին, ում կուտակած հարստության մասին առասպելներ են պտտվում համապատասխան օղակներում:

Թերևս հաճախ կարող ես հանդիպել ուսանողների, որոնք, հանդիսանալով մայր բուհի սաներ, ուղղակի նողկանքով են արտահայտվում թե՛ առանձին դասախոսների, թե՛ հենց բուհի ղեկավարության հասցեին: Շատ ուսանողների վկայությամբ՝ ԵՊՀ-ում որևէ բան այնքան չի կարևորվում, որքան՝ փողը: Եթե նույնիսկ կատարյալ ապուշ ես, բայց ունես համապատասխան ֆինանսական միջոցներ՝ ժամանակին ուսմանդ վարձավճարը մուծելու համար, ապա հոգ չէ, քեզ կներեն միանգամայն անբավարար առաջադիմությունդ ու դու իրավունք կստանաս, ասենք 2-րդ կուրսում «լիկվիդ» ընկած առարկայի քննությունը վերահանձնել անգամ 4-րդ կամ 5-րդ կուրսերում, իսկ այ եթե փորձես մի փոքր ուշացնել ուսմանդ վարձավճարի մուծումը, ապա կարող ես ընդմիշտ հրաժեշտ տալ պայծառ ապագայի մասին քո երազներին: Համաձայնե՛ք, որ անարդարացի է, անարդարություն, սակայն, որը ճիշտ և ճիշտ համապատասխանում է դարիս ոգուն:

Վստահ ենք, սակայն, որ ԵՊՀ-ում հաստատված նման բարքերի մեղավորը ոչ այնքան դարն է, որքան բարձրագույն ղեկավարությունը՝ ի դեմ նույն Արամ Սիմոնյանի, ում թողտվության ու անտարբերության հետևանքով է, որ բուհում հաստատվել են նման բարբարոսական բարքեր. սովորել ցանկացող, բայց միգուցե անվճարունակ երիտասարդին դուրս են շպրտում համալսարանից՝ «փող չունես՝ մարդկությանը պիտանի չես» քայքայիչ լոզունգով ներշնչված…

Դավիթ Բաբանով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular