ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում եմ դայակ վարձել, սակայն հնարավորություն չունեմ». Լիանա Զուրաբյանը դիմում է Կարեն Կարապետյանին և Արմեն Ամիրյանին

ՖՈՏՈ

Ասմունքող Լիանա Զուրաբյանը բաց նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին` խնդրանքով, որպեսզի նրա միջնորդությամբ մանկապարտեզներում մսուր բաժիններ բացվեն, քանի որ իր 1.3 տարեկան երեխայի համար չի կարողանում դայակ վարձել, իսկ ընտանիքի հոգսը միայն ինքն է հոգում:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսել է Լիանայի հետ: Վերջինս նշեց, որ պետական աշխատանք ստանալու նպատակով բազմիցս է դիմել Մշակույթի նախարարին, սակայն իր խոսքով` որևէ օգնություն չի ստացել:

«Առաջ դայակ ունեի, հիմա էլ եմ ուզում վարձել, սակայն հնարավորություն չունեմ: Այլևս դայակները չեն համաձայնվում օրական 2500 դրամի դիմաց աշխատել, փոխարենը կրկնակին են պահանջում, քանի որ մեր հարուստ խավը նրանց երես է տվել` շատ վարձատրելով: Ես չունեմ պետական աշխատանք, հետևաբար նաև ամսական կոնկրետ վարձատրություն, ես իմ շնորհով եմ ապրում, չունեմ օգնողներ, մայրս ու քույրս հիվանդ են, որդուս հայրական կողմից էլ ոչ մի օգնություն չեմ ստանում: Բազմիցս եմ նամակներ գրել ՀՀ Մշակույթի նախարարին, սակայն Արմեն Ամիրյանը հարցերս փոխանցում է իր օգնականներին և անձամբ իր հետ հանդիպելու հնարավորություն ինձ չի ընձեռնում: Ես ուզում եմ նրա հետ հանդիպել և խնդրել, որ իր միջնորդությամբ աշխատանքս պետական բնույթ կրի, որ պարտավորված աշխատեմ, ոչ թե` ինքնագլուխ: Թող իմ առաջ հարց դնեն, որ, օրինակ, մեկ ամսում պետք է մարզերի դպրոցներում լուսաբանեմ հայկական գրականությունն ու պոեզիան և դրա համար վարձատրվեմ: Այսինքն` ես իմ աշխատանքն ունենամ, ոչ թե գիշերուզօր մտածեմ, թե ոնց հավաքեմ պոեզիա լսողներին: Այս ամենը կարծես մեծապատիվ մուրացկանություն լինի, խնդրում եմ տոմս գնեն, որ պոեզիա լսեն: Իսկ պետական կառույցները ինչի՞ համար են, բա էս պարագայում իմ և շնորհ ունեցող մարդկանց մեջքին ո՞վ պետք է կանգնի»,- նշեց Լիանա Զուրաբյանը:

Վերջինիս խոսքով` Մշակույթի նախարարությունը մեկ անգամ է միայն համերգասրահ տրամադրել, որպեսզի մայրության օրն իրականացնի իր պոեզիայի երեկոն.

«Թեև շնորհակալ եմ նաև այդ համերգասրահի տրամադրման համար, բայց այդ միջոցով նրանք փափուկ բարձ դրեցին գլխիս տակ, իսկ իրականում ես ավելի լուրջ հարցով էի ուզում հանդիպել Արմեն Ամիրյանի հետ, որը այդպես էլ չհաջողվեց: Մեր պետական պաշտոնյանները այդ աթոռին են, որ ինձ և իմ նմաններին օգնեն, բայց,  միևնույն է, օգնություն չկա, անգամ նամակներիս արձագանք չկա»:

Ասմունքողը վարչապետից խնդրանք ունի, որպեսզի մանկապարտեզներում մսուր բաժիններ բացվեն. «Խնդրում եմ, որ գոնե մանկապարտեզներում մսուր բաժիններ բացվեն: Հիմա մանկապարտեզները երեք տարեկանից են ընդունում երեխաներին, բա լավ, ես ինչպե՞ս առանց աշխատելու այդքան մնամ: Բա չէ որ, ես ապագա զինվոր եմ մեծացնում, վաղը-մյուս օրը կասեն թող գա ծառայի: Եթե իմ տղան երկրի ապագա  պաշտպանն է, ուրեմն գոնե օգնեք, որ մեծացնեմ նրան: Եվ հորդորում են, որ ծնելիությունը շատանա, երկիրը բազմանա, և ոչնչով աջակցություն ցույց չեն տալիս: Խնդրում եմ, թող հասկանան, որ ես լավ պայմաններից չէ, որ խոսում եմ, և իմ պես շատ մամաներ կան, որոնք ունեն այս խնդիրը, բայց չեն բարձրաձայնում»,- ընդգծեց նա:

Լիանան նշեց նաև, որ վարչապետից դեռ արձագանք չի ստացել, բայց մեծ հույս հայտնեց, որ իր խնդրանքը անարձագանք չի մնա. «Նա շատ խելացի և բարի մարդ է, ես վստահ եմ, որ եթե ընթերցի նամակս, ապա որևէ կերպ կաջակցի ինձ: Հավատացեք, շատ ընտանիքների կօգնեն, եթե մեր երկրում մանկապարտեզներում մսուր բաժին բացվի, ինչպես եղել է տարիներ առաջ: Ես հույս ունեմ, որ վարչապետը ինձ կօգնի, տարիներ առաջ, երբ Հովիկ Աբրահամյանն էր վարչապետ, իմ խնդրանքը` սանիս օգնելու նպատակով, չմերժեց, որի համար շատ շնորհակալ ենք առ այսօր: Վստահ եմ, մեր այսօրվա վարչապետն էլ ինձ և իմ նման մամաներին օգնություն կցուցաբերի»,- հավելեց նա:

Դիտարկմանը՝ իր բաց նամակում Լիանան անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ շատերը կխոսեն այն մասին, թե մարզվում է քաղաքի լավագույն մարզասրահներից մեկում, սակայն չի նշել, թե ինչ միջոցներով է նա դրանից օգտվում, պատասխանեց. «Դա բարտերային համակարգի շնորհիվ է, ես նրանց գովազդում եմ, իսկ դրա դիմաց նրանք ինձ թույլ են տալիս անվճար մարզվել իրենց մոտ: Այսինքն` կրկին իմ շնորհքով եմ օգտվում: Բայց, բնականաբար, բարտերային համակարգով դայակ վարձել չեմ կարող»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular