ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 24-ի աստղագուշակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ

Առավոտյան Խոյերի մոտ հաջող կստացվեն գաղտնի գործերը: Վատ ինքնազգացողության կամ հետաքրքիր նպատակի բացակայության դեպքում հնարավոր է հոգնածություն: Երեկոյան կուժեղանա ենթարկվելու կամ ինքնակարգապահության ունակությունը, նույնիսկ ամենաազատասեր Խոյերն ավելի պատասխանատու, կազմակերպված, իմաստուն, հեռատես կդառնան: Միևնույն ժամանակ աճում է ինքնավստահությունը, ոգևորություն է ի հայտ գալիս:

Ցուլ

Օրվա առաջին կեսին Ցուլերն ավելի լավ է գործ ունենան նրանց հետ, ովքեր իրենց լավ են ծանոթ, ում հետ վաղուց հստակեցված են հարաբերությունները և հավասարակշռված են հետաքրքրությունները: Օրվա երկրորդ կեսին շատ բան կախված կլինի պատասխանատվությունից, ճիշտ ծրագրումից և պարտականությունների բաշխումից, օրենքներին և նորմերին խիստ համապատասխան գործելու պատրաստակամությունից:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը կարող է սկսվել անխուսափելի հոգսերից, հարկադրված զբաղմունքներից: Չարժե խուսափել առօրյայից. այն կօգնի պահպանել հավասարակշռությունը, եթե կասկածների մեջ եք: Երեկոն հարմար է անձնական և պաշտոնական հանդիպումների, կարևոր միջոցառումների մասնակցելու, ինտելեկտուալ և ստեղծագործական նախաձեռնությունների համար: Կարող եք զբաղվել ձեր աշխատանքների գովազդով, գիտելիքների և կապերի ամրապնդմամբ:

Խեցգետին

Խեցգետինները, որոնց գրավում է գործունեության համար ծանոթ դաշտը, ավելի լավ է վաղ արթնանան և ակտիվություն դրսևորեն առավոտից: Օրվա երկրորդ կեսին ձեզ ոչ ոք ոչինչ չի երաշխավորում, եթե համաձայնություն չհայտնեք հետևելու պարտքին, պահպանելու հավատարմությունը համակարգին, պահպանելու կանոնների համալիրը: Երեկոն բարենպաստ է նպատակասլաց և կարգապահ Խեցգետինների համար, ում չի վախեցնում ծրագրային երկար աշխատանքը:

Առյուծ

Օրվա սկիզբն Առյուծները կարող են հատկացնել տհաճ աշխատանքին կամ գաղտնի գործերին: Կարելի է վերջակետ դնել հոգնեցրած սցենարում: Օրվա երկրորդ կեսին պայմաններ կձևավորվեն ինքնաներկայացման և հիմնական ծրագրերում զգույշ տեղաշարժերի համար: Չնայած վճռականության աճին և գերազանց հեռանկարներին` եռանդուն նախաձեռնություններից դեռևս ավելի լավ է խուսափել. դրանք կարող են տապալվել սխալ ընտրած մարտավարության պատճառով:

Կույս

Օրվա սկիզբը շատ Կույսերի կհուսադրի: Հնարավոր է կարողանաք փոխշահավետ գործարք կնքել, օգուտ քաղել ինչ-որ հարցում կամ հարաբերություններում երկակիությունից: Երեկոն, ընդհակառակը, կոնկրետ ընտրություն կպահանջի, ինչի համար ստիպված կլինեք միանձնյա պատասխանատվություն կրել: Եթե ինքնուրույն չեք և գերադասում եք ուրիշի թիկունքում թաքնվել, դա ձեզ թույլ կտան անել որոշակի պայմաններով, ամենայն հավանականությամբ` շատ խիստ:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում շրջապատին պարտադրել իրենց նախաձեռնությունները: Ցանկացած գործողություն ավելի լավ է համաձայնեցնել: Եթե տվյալ պայմանը չկատարվի, ապա նույնիսկ ձեր կողմից կարեկցանքը, անկեղծ համարանքը, հետաքրքիր առաջարկությունը, որակավորված օգնությունն անտեղի կլինեն: Օրվա երկրորդ կեսը տրամադրում է կորպորատիվ կամ մասնագիտական միջոցառումների, թատրոն, այլ հանրային վայրեր այցելելու:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում օրը սկսել սիրելի զբաղմունքից, որը կավելացնի ձեր էնտուզիազմը: Օրվա երկրորդ կեսին ստեղծագործական էներգիան կուղղվի այլ նպատակների: Ոգևորությունը, որից չեք ցանկանա բաժանվել, ստիպված կլինեք կարգավորել, վերահսկել, ուղղել ընտրած ուղղությամբ: Եթե մտածում եք պաշտոնի, տեղի հայցման, հարցազրույցի, մրցույթում հաղթելու մասին, ձեզ անհրաժեշտ է կարողանալ ինչպես հարկն է ձևակերպել ձեր գաղափարները:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար առավել հարմարավետ է օրվա երկրորդ կեսը: Այն կօգնի խուսափել կասկածներից, փակուղային իրավիճակից վերջնական կամ ժամանակավոր ելք գտնելուն: Կգտնվի պաշտպանություն կամ դրա անհրաժեշտությունը կվերանա: Ձեզ կարող է օգնել մասնագիտական պատկանելությունը, կարգավիճակը, հեղինակությունը, լեզվի իմացությունը: Կարող է պետք գալ ձեր տաղանդներից մեկը, օրինակ` կառավարչական:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար հաջող է առավոտը: Դա գերազանց պահ է գործերն ավարտելու համար: Կարևոր գործառույթներն ավելի լավ է անձամբ իրականացնել: Երեկոյան ձեր ուշադրությունը կարող է կենտրոնանալ ընտանեկան գործերի, բիզնեսի, տարածքների, անշարժ գույքի հարցերի վրա: Նորամուծությունները, վերաձևավորումների և փորձարկումների շղթայի շարունակությունն ավելի լավ է համաձայնեցնել օրենքի դրույթների հետ:

Ջրհոս

Ջրհոսների գործողություններն օրվա առաջին կեսին կարող են թելադրված լինել կրքերի կամ կեղծ նպատակների կողմից: Գործելուց առաջ արժե համոզվել, որ չեք գտնվում մոլորությունների իշխանության ներքո և ուժերն անիմաստ չեք վատնում: Բարենպաստ իրավիճակ կձևավորվի երեկոյան մոտ: Այդ ժամանակ կարժանանաք ինչ-որ մեկի աջակցությանը, պայմաններ կձևավորվեն երկխոսության համար: Սիրային գործերում չարժե շտապողականություն դրսևորել:

Ձկներ

Ձկների համար առավել արդյունավետ կլինի առավոտը: Եթե ծույլ չեք, կհասցնեք ինչ-որ օգտակար բան անել կամ առանց ավելորդ ջանքերի լրացնել բաց թողածը:

Երեկոյան իրավիճակը կպահանջի կազմակերպվածություն, նպատակասլացություն, ստեղծագործական և մասնագիտական որակների միաժամանակ օգտագործում:

Հենց նման համադրումը թույլ կտա արդյունավետորեն օգտագործել յուրօրինակ բացահայտումը կամ իրադարձությունների անսպասելի շրջադարձը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular