ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նիստին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների ու բաժինների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետերն ու հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների ներկայացուցիչները:

2017 թվականի գործունեության ծրագրով նախատեսված և 11 ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում շարունակվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցության բազմաբնույթ ծրագրերը՝ ենթակառուցվածքների մատչելիության, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական և բազմաթիվ այլ ոլորտներում: Քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների ու բաժինների պետերին, ինչպես նաև վարչական շրջանների սոցիալական բաժինների պետերին առանձին ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու նպատակով տրվել են կոնկրետ հանձնարարականներ, մասնավորապես, ոլորտի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հասարակական կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության վերաբերյալ:
Ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո, հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ բոլոր այդ ծրագրերը այս տարի ևս ամբողջությամբ ֆինանսավորվել են համայնքային բյուջեից: 
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է դառնում, ինչի վկայությունը կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են: ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք ի գիտություն են ընդունվել հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: 
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով քաղաքային հանձնաժողովը հաջորդ՝ տարեվերջյան նիստում կքննարկի 2018 թվականի ծրագիրը, և այն կներկայացվի Երևանի քաղաքապետի հաստատմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular