ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի ընթացքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: 

Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է հանդիպմանը ներկա Դիմիտրի Գվինդաձեին՝ ՀՀ-ում ՎԶԵԲ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ, և համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարն իր հերթին կնպաստի Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև հաստատված համագործակցության ընդլայնմանը:
Անդրադառնալով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար: 
«Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ մենք ունենք իսկապես արդյունավետ համագործակցություն, ինչի շրջանակում էլ հաջողությամբ կյանքի են կոչվում բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշվում են: Վստահ եմ, որ իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը և, ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում իր մոտեցումները, նախանշել է նաև Երևան քաղաքի համար առաջնահերթ լուծումներ պահանջող մյուս խնդիրները, որոնց լուծման շուրջ ևս կարող են իրականացվել համատեղ ծրագրեր: 
Իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը՝ ՎԶԵԲ-ի փոխնախագահ Ալան Պիյուն նկատել է, որ Երևան քաղաքն իսկապես վստահելի ու կարևոր գործընկեր է բանկի համար, և վստահեցրել է, որ իրենք պատրաստ են ընդլայնել համագործակցության շրջանակները՝ ընդգրկելով նոր ոլորտներ: 
«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ՝ երկուստեք համագործակցության ամրապնդման և արդյունավետության հարցում ներդրած ջանքերի համար: Համոզված եղեք, որ Երևանը մեզ համար իսկապես վստահելի և շատ կարևոր գործընկեր է, ու մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը քաղաքային տնտեսության այլ ուղղություններով ևս: Վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի ավելի շատ համատեղ ծրագրեր կարողանանք կյանքի կոչել», - նշել է Ալան Պիյուն:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՎԶԵԲ-ի փոխնախագահին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, ինչը սիրով ընդունվել է Ալան Պիյուի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular