ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Առանձնակի կարևորելով իրականացվող համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ունեն երկար տարիների գործընկերության փորձ, ինչի արդյունքում էլ այսօր շարունակվում են Երևանի համար կարևոր մի շարք ոլորտներում կյանքի կոչվել հաջողված ծրագրեր:

«Այսօր միասին ստորագրելու ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը, որը իր բնույթով եզակի է ոչ միայն իր ֆինանսական և բնապահպանական էական դրական ազդեցության տեսանկյունից, այլև հատկանշական է նրանով, որ Երևանի պատմության մեջ առաջին անգամ ստորագրվելու է ոչ սուվերեն վարկ: Այսպիսով Երևանը կլինի առաջին համայնքը, որը առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերներին ու հատկապես տիկին Վիոլեյն Սիլվեստրոյին, ում հետ համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք այսօր ստորագրելու ենք առաջին ոչ սուվերեն՝ համայնքային վարկը: Շնորհակալ ենք նաև այն պատրաստակամության համար, որ հայտնել եք Երևանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկի՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման գործընթացը համաֆինանսավորելու հետ կապված», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող, այսօր ստորագրվելիք դրամաշնորհային համաձայնագրին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն իսկապես անչափ կարևոր են Երևան քաղաքի համար: 
«Կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման շնորհիվ մայրաքաղաքում կլուծվեն բնապահպանական մի շարք խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երևանի առջև: Անչափ կարևոր է Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրի երկու գոտիների կառուցումը, որոնք ներառում են հոսքաջրերի հավաքման գծերն ու հավաքատեղին, գազի հավաքման կայանը, հոսանքի ստացման գեներատորը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Համոզված եմ, որ այս ծրագիրը ևս կիրականացվի ժամանակին և պատշաճ որակով»,- նշել է քաղաքապետը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանի թիմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշել է, որ համագործակցությունն իսկապես հաջողված է, արդյունքներն էլ՝ գոհացուցիչ: 
«Պարոն քաղաքապետ, համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, ունեցել են հաջող ընթացք և գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունը, ինչն իսկապես գոհացուցիչ է: Եվ հենց այս ամենի արդյունքում է, որ այսօր Երևանը դառնում է առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Սա իսկապես պատմական պահ է և ևս մեկ ապացույցն է ԵՄ –Հայաստան համագործակցության սերտացման: Նաև համոզված եղեք, որ Երևանը վստահելի գործընկեր է բանկի համար, և մենք պատրաստակամ ենք մեր մասնակցությունն ունենալ ձեր կողմից առաջարկվող բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների բարեփոխումներին», - ընդգծել է Վազիլ Հուդակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular