ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ»-ի ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վեյ Յանի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ նշելով, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների և 10 միջազգային կառույցների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և նախագծերին՝ նշելով, որ դրանք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին:

«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային առաջարկներ, որոնք վերաբերում են քաղաքի առանցքային ոլորտներին: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք համագործակցության հստակ ուղղությունների և ծրագրերի համակողմանի քննարկման», - նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վեյ Յանն առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունն ու նկատել, որ Երևանն իսկապես գրավիչ ու հարմարավետ քաղաք է ներդումների ներգրավման առումով:

«Պարոն քաղաքապետ, սա իմ առաջին այցն է Հայաստան, և տեսնելով Երևանի զարգացման տեմպերը՝ կարող եմ վստահորեն ասել, որ իսկապես կա մեծ ներուժ և հնարավորություններ՝ շահավետ համագործակցություն սկսելու համար: Մենք հետաքրքրված ենք Երևանով և անշուշտ կծանոթանանք ներդրումային բոլոր այն փաթեթներին ու առաջարկներին, որոնք այսօր ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Համոզված եմ, որ մենք կգտնենք այն ուղղությունները, որոնց շրջանակում կարելի է ներդրումային ծրագրեր իրականացնել: Իմ այցին կհաջորդի մեր կորպորացիայի տեխնիկական թիմի այցը Երևան, որն ավելի մանրամասն կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, որից հետո մենք Ձեզ կներկայացնենք արդեն ավելի հստակ առաջարկներ», - նշել է Վեյ Յանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular