ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել Միջերկրածովյան ինտեգրման ցանցի աշխատանքներին Երևանի քաղաքապետարանի հնարավոր մասնակցության և համագործակցության վերաբերյալ: Հարկ է նշել, որ Միջերկրածովյան ինտեգրման կենտրոնի նպատակը ստեղծված ցանցի միջոցով Սիրիայի փախստականների ընդունման և աջակցության գծով ձեռք բերված փորձը և գիտելիքները փոխանակելն է: 

Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է այն ծրագրերն ու սոցիալական նշանակության նախաձեռնությունները, որոնք իրականացվել և իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքներին աջակցելու նպատակով:

«Առաջին իսկ օրվանից Երևանը սիրով է ընդունել հազարավոր այն սիրիահայերին, որոնք որոշել են բնակություն հաստատել մայրաքաղաքում: Սիրիահայ ընտանիքների խնդիրների կարգավորումը եղել և շարունակելու է մնալ մեր մշտական ուշադրության կենտրոնում և տարեկան ծրագրով նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ: Մենք մշտապես բաց և պատրաստակամ ենք` քննարկելու համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ծրագրերն ուղղված են մեր բնակիչների բարօրությանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն առանձնակի կարևորել է սիրիահայերի աջակցության հարցում Երևանի քաղաքապետի հետևողականությունն ու մոտեցումները՝ նկատելով, որ այն իսկապես անհրաժեշտ է ու կարևոր:

«Պարոն քաղաքապետ, Միջերկրածովյան ինտեգրման ցանցը համախմբում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փախստականներին ընդունող տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմը և պաշտոնատար անձանց: Այն միտված է փախստականներ ընդունող քաղաքապետարանների փորձի փոխանակման և փորձառության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ ապահովելով հյուընկալող համայնքների և փախստականների փոխադարձ բարեկեցությունը: Հաշվի առնելով այս հարցում Երևանի քաղաքապետարանի հետևողականությունը՝ համոզված եմ, որ փորձի փոխանակման տեսանկյունից Երևանն իսկապես ասելիք ունի, և մենք անչափ կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը ցանցի աշխատանքներին»,- նշել է Սիլվի Բոսութղոն: 

Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի ու կնախանշի Միջերկրածովյան ինտեգրման ցանցի աշխատանքներին Երևանի քաղաքապետարանի մասնակցության հետ կապված անհրաժեշտ հարցերն ու քայլերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular