ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակին նվիրված գործարար համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել է գործարար համաժողով, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ երկուստեք համագործակցության շրջանակում տնտեսական բաղադրիչի առանձնակի կարևորումն իսկապես ուրախալի փաստ է:
«Վերջին տարիներին նկատվում է Երևանի նկատմամբ օտարերկրյա և, մասնավորապես, ֆրանսիական խոշոր ընկերությունների տնտեսական հետաքրքրությունների աճ, ինչն, անշուշտ, ուրախալի է: Քաջատեղյակ եք, որ ֆրանսիական մի շարք ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր երկրում, և մենք ունենք կյանքի կոչված բազմաթիվ ծրագրեր: Օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու առաջատար փորձի կիրառումը մեզ համար առաջնային խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք առաջարկներ», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մշակված ներդրումային առաջարկների փաթեթը վերաբերում է քաղաքային տնտեսության առանցքային մի շարք ոլորտների և ուղղությունների, որոնց թվում են ճանապարհատրանսպորտային ցանցը, զբոսաշրջությունը, բնակելի և հասարակական շենքերը, վերելակային տնտեսությունը, արտաքին լուսավորությունը, աղբի վերամշակումը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու քաղաքային միջավայրը:
«Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Ըստ այդմ, համապատասխան հայեցակարգ և ռազմավարություն մշակելու նպատակով իմ որոշմամբ ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով: Համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրաստ է տնտեսական փոխգործակցության, փորձի փոխանակման և միջազգային առաջատար փորձի կիրառման նպատակով համապատասխան մասնագետներին ընդունելու և համատեղ քննարկումներ կազմակերպելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր Երևանում ներդրումային ծրագիր իրականացնելու ցանկություն կհայտնեն։
Ելույթի վերջում Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար և համաժողովի աշխատանքներին մաղթել հաջող և արդյունավետ ընթացք:
Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել են կլոր սեղան-քննարկումները, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունն ու Երևանի քաղաքապետարանի ներդրումային փաթեթները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ոլորտի զարգացման առաջնահերթությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular