ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական ընդունելություն՝ Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու և Մարսել այցելելու համար, քաղաքապետ Գոդենը նկատել է, որ այս այցը ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Մարսելի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքից՝ Մարսելի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
«Վստահորեն կարող ենք փաստել, պարոն քաղաքապետ, որ Երևանի և Մարսելի համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն, անշուշտ, ոգևորիչ է ու պարտավորեցնող, որ մենք շարունակենք մեր ջանքերը՝ երկուստեք համագործակցությունն ավելի ընդլայնելու ուղղությամբ: Նաև պետք է ասեմ, որ ամեն անգամ, երբ առիթ է ընձեռվել անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերություններին, միշտ հպարտորեն եմ նշել մեր երկու քաղաքների արդյունավետ համագործակցության մասին՝ շեշտելով, որ այդ հարցում շատ մեծ է անձամբ Ձեր ներդրումը, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ: Ձեր այս այցը ևս մեկ ապացույցն է այն խորը հարգանքի և բարեկամության, որ փոխադարձաբար կա մեր երկու քաղաքների միջև, ու ես վստահ եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև այս այցի ընթացքում, անպայման կյանքի կկոչվեն», - նշել է Ժան-Կլոդ Գոդենն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել առավելագույնը՝ երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նախ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծապես կարևորում է երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, և իր հերթին վերահաստատել է Երևանի և Մարսելի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու անկեղծ պատրաստակամությունը:
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այսօր լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել մեր հաջողված համագործակցության 25-րդ տարեդարձը: Անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ: Մարսել քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Անցյալ տարի Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ Երևան-Մարսել համագործակցության ծավալներն այդ համաժողովի համատեքստում իսկապես ներկայանալի էին», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում:
Առանձնակի կարևորելով հայ-ֆրանսիական ներկայիս բարձր մակարդակով հարաբերություններում Ֆրանսիայի ու, մասնավորապես, Մարսել քաղաքի հայ համայնքի դերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս հանգամանքը լրացուցիչ խթան է երկու քաղաքների միջև տարիներ ի վեր հաստատված կապերն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Երևանի քաղաքապետն իր ելույթում անդրադարձել է նաև հաջորդ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին և Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Առիթն օգտագործելով Տարոն Մարգարյանը բոլորին սիրով հրավիրել է Երևան՝ վստահեցնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի հյուրընկալ դռները միշտ բաց են բարեկամների համար:
«Պարոն քաղաքապետ, կրկին շնորհավորելով մեր համագործակցության հոբելյանական այս տարեդարձի առթիվ և շնորհակալություն հայտնելով Ձեզ՝ հրավերի համար, մեկ անգամ ևս ընդգծեմ, որ իսկապես բարձր եմ գնահատում Երևանի և Մարսելի միջև կապերի ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Համոզվա՛ծ եղեք, որ Դուք միշտ ցանկալի և սպասված հյուր եք Երևանում», - նշել է Տարոն Մարգարյանը:
Պաշտոնական ընդունելության շրջանակում, Երևանի և Մարսելի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և համագործակցության 25-րդ տարեդարձի առթիվ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Ժան-Կլոդ Գոդենին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular