ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ կոշիկն է ամենագեղեցիկը. իմացեք բնավորությունը

ՖՈՏՈ

Հոգեբանական թեստերը շատ բան կարող են վկայել մարդու բնավորության մասին։ Դրանք օգնում են բացահայտել առանձնահատկություններ, որոնք նախկինում չենք նկատել։

Sollys.ru-ն պարզ թեստ է առաջարկում. ընտրեք կոշիկը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։

#1։ Ձեզ միշտ հարկավոր է մեկը, ում կողքին հանգիստ է և վախենալու կարիք չկա։ Մեծ հոգի ունեք, բարի եք, միևնույն ժամանակ սիրում եք ձեզ և նույն վերաբերմունքը պահանջում շրջապատից։ Շատ զգացմունքային եք, միշտ սիրահարվում եք տղամարդկանց, կյանքին, գեղեցիկ իրերի, արվեստի գործերի։ Ռոմանտիկ եք, սիրում եք սիրախաղ։ Չեք ցանկանում մեծանալ։ Բարի ու հոգատար մայր եք, ով միևնույն ժամանակ՝ կամակոր է, «երես առած» և ցանկանում է ուժեղ պաշտպաններ ունենալ։ Տղամարդիկ մեծ ուշադրություն են դարձնում ձեզ։

#2։ Շատերի համար ձեր հոգին հանելուկ է, ինչը ձեր հմայքի գլխավոր պատճառն է։ Աշխատեք չկորցնել այն։ Ձեզ հիմնականում հատուկ չէ կասկածներ ունենալը. սովորաբար գիտեք՝ ինչ եք ցանկանում։ Հպարտ եք, խորաթափանց, միշտ պատրաստ պաշտպանել սեփական տեսակետը։ Տանել չեք կարողանում անարդարությունը։ Կարողանում եք ղեկավարել ոչ միայն զգացմունքներն ու ուժերը, այլև մարդկանց։ Ձգտում եք ինքնահաստատվել, բարձունքների հասնել կրթության ոլորտում, կարիերայում։ Հարաբերություններում մաքսիմալիստ եք, խիստ ու պահանջկոտ ինքներդ ձեր և ձեր ընտրյալի նկատմամբ։ Հնարավոր չէ  ձեր նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Միշտ անկախ եք։

#3։ Նպատակասլաց եք, պատրաստ եք ամենահամարձակ էքսպերիմենտների։ Որպես կանոն՝ հասնում եք նրան, ինչի ձգտում էիք։ Դժվար է հակառակվել ձեզ։ Ուժեղ, կամային մարդ եք։ Սիրում եք ուշադրություն։ Բռնկուն եք, տղամարդկային. հաղթելու մեծ ցանկություն ունեք, լավատես եք։ Սիրում եք շփում, նոր ծանոթություններ եք ձեռք բերում։ Հպարտ եք, ինքնաբավ. անհրաժեշտության դեպքում կօգնեք մտերիմներին։

#4։ Հանգիստ եք, կենսուրախ, հումորի զգացում ունեք։ Հեշտությամբ եք բարձունքներ գրավում։ Երբեք աննկատ չեք մնում, հաճելի տպավորություն եք թողնում շրջապատի վրա։ Շփվող եք, հետաքրքրասեր, համարձակ։ Հասարակության կարծիքը ձեզ չի հետաքրքրում, նպատակասլաց եք, օրիգինալ։ Համակերպվում եք ցանկացած պայմանի, կընդունեք սիրելի տղամարդու ցանկացած հատկություն։ Երբեք ձանձրալի չեք լինի. միշտ ձգտում եք զարգանալ ու սովորել։

#5։ Բավական շատ գաղտնիքներ ունեք, բայց չեք շտապում կիսվել դրանցով։ Վստահ եք ձեր ուժերին, փակ եք, հավաքված ու զուսպ։ Կարողանում եք ղեկավարել զգացմունքները ցանկացած իրավիճակում։ Չեք սիրում անձնական կյանք թողնել օտարներին, ընտրում եք զուգընկերոջ, ում հանդեպ բարձր պահանջներ ունեք։ Պահանջկոտ եք նաև ինքներդ ձեր նկատմամբ։ Ընդունակ եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք, կարող եք մեծ բարձունքների հասնել կարիերայում։

#6։ Ռացիոնալ եք, ձգտում եք վերահսկել զգացմունքայնությունը, քննադատական մոտեցում ունեք։ Անհատականություն եք։ Գերադասում եք ներդաշնակություն և հանգստություն, հիացնում եք տղամարդկանց։ Չափազանց զգացմունքային եք, ինչի արդյունքում հեշտությամբ եք խուճապի մատնվում։ Աջակցության կարիք ունեք, քանի որ ձեր ներաշխարհը նուրբ է և խոցելի՝ չնայած ցանկացած իրավիճակում հանգիստ եք թվում։ Սիրում եք երազել, տեսնում եք այն, ինչ մյուսների համար աննկատ է մնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular