ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունելություն՝ Մարսելի ՀՀ հյուպատոսությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվիրակության անդամների հետ միասին մասնակցել է ՀՀ հյուպատոսությունում կազմակերպված ընդունելությանը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշին՝ ընդունելության կազմակերպման համար, ընդգծելով, որ սա նաև լավ հնարավորություն է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ու անմիջական շփման համար:
«Իմ այս այցի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, նաև հանդիպումներ ու քննարկումներ, որոնց շրջանակում, համոզված եմ, կնախանշենք երկուստեք համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նոր քայլեր, որոնք անպայման կունենան հաջող ընթացք: Ու հենց ձե՛ր շնորհիվ է, որ այդքան վստահ եմ հաջող ընթացքին, քանի որ այս բոլոր տարիներին թե՛ հյուպատոսությունը, թե՛ անձամբ հյուպատոսը և տեղի մեր հայ համայնքը մշտապես աջակցել ու նպաստել են երկու քաղաքների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ: 
2018 թվականը բավականին հագեցած տարի է լինելու Հայաստանի ու մասնավորապես Երևան քաղաքի համար: Հաջորդ տարի տոնելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և առիթն օգտագործելով՝ սիրով հրավիրում եմ բոլորիդ հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը: Երևանն աշխարհի բոլոր հայերի մեծ տունն է ու, համոզվա՛ծ եղեք, որ բոլորդ էլ միշտ սպասված եք մեր մեծ տանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետը հարազատ ու ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ներդրումային առաջարկներ, որոնք կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular