ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գործընկերոջ՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Ժան-Կլոդ Գոդենը նախ շնորհավորել է երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 25-ամյակի առթիվ ու շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Մարսել այցելելու համար՝ ընդգծելով, որ սա երկու քաղաքների միջև առկա սերտ համագործակցության և փոխադարձ խորը հարգանքի ևս մեկ ապացույց է:

«Պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքների միջև ձևավորված բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդենք, ավելացնենք համագործակցության շրջանակում գրանցվող հաջողությունները, ինչով կշարունակենք մեր նպաստը բերել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը», - նշել է Ժան-Կլոդ Գոդենը:
Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Մարսելն իսկապես հարազատ քաղաք է Երևանի համար, ու փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը՝ երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 25-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով, որ Երևանը մեծ կարևորություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական ծրագրերի շրջանակում երկու քաղաքների համագործակցությանը:
«Անհերքելի փաստ է, պարոն քաղաքապետ, որ երկու քաղաքների միջև համագործակցությունը զարգանում և ընդլայնվում է: Եվ ողջունելի է, որ մենք հետզհետե ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում նաև համագործակցության տնտեսական բաղադրիչին, ու ես վստահ եմ, որ ներդրումային և այլ ծրագրերի իրականացմանն ուղղված մեր ջանքերը կբերեն ցանկալի արդյունքի», - նշել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ երկուստեք առկա է մեծ ներուժ կրթության, զբոսաշրջության, քաղաքային տնտեսության կառավարման ժամանակակից ձևերի ներդրման և այլ բնագավառներում ևս համագործակցությունն ընդլայնելու համար:
«Պարոն քաղաքապետ, 2018 թվականը մեզ համար կարևոր ու նշանակալի տարի է լինելու: Հաջորդ տարի մենք նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և օգտվելով առիթից` սիրով հրավիրում եմ Ձեզ կրկին այցելել մեր հինավուրց, բայց և միշտ երիտասարդ մայրաքաղաք ու դառնալ Երևանի հիմնադրման հոբելյանական տարվա միջոցառումների մասնակիցը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ Ժան-Կլոդ Գոդենը միշտ սպասված և ցանկալի հյուր է Երևանում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular