ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես այլևս կապ չունեմ «Saf club»-ի հետ». Արսեն Սաֆարյան

ՖՈՏՈ

Դեռ անցած տարի երգիչ Արսեն Սաֆարյանը հայտնի էր որպես «Saf club»-ի հիմնադիրներից, սակայն քչերը գիտեն, որ երգիչն այլևս կապ չունի ակումբի հետ: 

«Մոտ երեք տարի, ակումբի կառուցման շրջանից սկսած ես մասնակցել եմ «Saf club»-ի  ստեղծմանը և բավականին ուժ ու եռանդ եմ դրել այնտեղ: Այնպես ստացվեց, որ ես այլևս կապ չունեմ ակումբի հետ և ես ուզում եմ, որպեսզի այն մարդիկ ովքեր լսում են, հետևում են իմ գործունեությանը պարզապես տեղյակ լինեն, որ ես այլևս կապ չունեմ ակումբի հետ»:  

Այն հարցին՝ արդյոք հեռանալուց հետո չի պահանջել, որպեսզի փոխվի ակումբի անունը, երգիչը պատասխանեց. «Ես նման պահանջ չեմ ունեցել անունը փոխելու հետ, բայց ինչպես լսել եմ, ակումբում պարզաբանում են, որ Փարիզում կա «Saf club» անունով ակումբ և այն իմ անվան հետ կապ չունի: Ինչևիցե այդ ամենն ինձ արդեն հետաքրքիր էլ չէ»:

Երգիչը չի բացառում, որ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալի. «Կարծում եմ՝ այս անգամ այնպես կլինի, որ ամեն ինչ իմ անմիջական ղեկավարմամբ լինի, որպեսզի ես գեղեցիկ, հետաքրքիր մթնոլորտ կարողանամ ստեղծել, հնչի այն երաժշտությունը որը ես նախընտրում եմ: Կան իհարկե նոր առաջարկներ համագործակցելու, բայց գուցե ամեն ինչ հենց իմ նախաձեռնությամբ էլ լինի»:

Այն մարդիկ ովքեր ուզում են լսել Արսեն Սաֆարյանին կարող են հետևել նրա ֆեյսբուքյան էջի նորություններին և թարմացումներին, որոնց շնորհիվ կարող են իմանալ առաջիկա համերգի տեղը.

«Հիմա աշխատում եմ այլ ակումբներում, վերջերս ունեցա համերգ Kami ակումբում, Yans-ում` մոտ երկու ժամից ավելի կենդանի ձևաչոփով: Հեղինակային համերգները շարունակական են լինելու»,-նշում է Արսենը և հավելում, որ շուտով կգործի իր Յութուբյան պաշտոնական ալիքը, որտեղ իր երկրպագուները կարող են լսել և վայելել ինչպես հին, այնպես էլ նոր երգերը:  

Երգիչը երկար դադարից հետո պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել, որի նկարահանման աշխատանքները հիմա պլանավորման փուլում են: «Նոր երգս կոչվում է «Էս ինչ սիրուն ես», խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը ես եմ: Մոտ օրերս պետք է սկսենք նկարահանել տեսահոլովակը:

Կարծում եմ՝  պրեմիերան կլինի մինչև փետրվարի 14-ը: Վաղուց է չեմ ունեցել տեսահոլովակ և կարծում եմ տեղին է հիմա նոր աշխատանք ներկայացնել»,-եզրափակեց երգիչը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular