ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կատարվեց երեկ Խորենացի փողոցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Gagik Mamulyan-ը իր ֆեյսբուքյան էջում է.

Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է ու ցանկացած քաղաքական գործիչ պարտավոր է օգտագործել պատեհ պահը ամրապնդելու իր ու իր ներկայացրած քաղաքական ուժի դիրքերը: Այն ինչ տեղի ունեցավ Խորենացի փողոցում, միանգամայն բնական ու նորմալ զարգացում էր, երբ հավաքված հասարակության մեջից մեկը դուրս է գալիս ու կառավարում հավաքը:

Երևի նկատած կլինեք, որ քաղաքականապես միշտ չեզոք եմ եղել, չեմ պատկանում որևէ կուսակցության, իսկ որպես անհատ իմ դիրքորոշումը ընդդիմադիր է, քանի որ ոչ մի մտածող, արարող մարդը չի կարող նման պայմաններում ընդդիմադիր չլինել ու ոչ մի հակազդեցություն չունենալ ներկայիս ներքաղաքական ու սոցիալակ վիճակի հանդեպ: Այս հանգամանքը ինձ թույլ է տալիս առանց նախնական էմոցիոնալ ֆոնի փորձել գնահատել իրավիճակը:

Տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործողությունը, ժողովուրդը տեղից վեր կացավ, գնաց Խորենացի փողոց, առանց առաջնորդության, ինքնակամ, ինքնաբուխ: Հայտնվեցին մարդիկ, ովքեր բարձրախոսներով փորձեցին արտահայտել իրենց դիրքորոշումը, կարծիքներ հնչեցնել, կոչեր անել, նրանց մեջից ոմանք չընդունվեցին, չընկալվեցին հասարակության լայն զանգվածի համար, ներսից կոչ հնչեց՝ «անջատել Նիկոլի խոսափողը», Նիկոլը նեղացավ գնաց, մի օր նեղացած մնաց, ժողովուրդը Նիկոլին գերադասեց ինչ որ աչոնիկների առաջնորդությունից, Նիկոլին հետ կանչեց (անձամբ եմ տեսել շատ հորդոր-խնդրանքներ (Вернись Николь, не обижайся любимый) տոնայնության մեջ) ու էս մարդն էլ եկավ:

Բա որ եկավ, պիտի նախ և առաջ կոնսոլիդացիայի փորձ կատարեր ու դիվիդենտներ շահեր: Հայտարարեց որ ընդունում է ու չի մոռացել ինչ առիթով ենք հավաքվել, Լևոն Տեր-Պետրոսյանին չեզոքացրեց բավականին հիմնավոր փաստերով, քանի որ երկուսն էլ ամբիցիոզ են ու իրենց միջև ստեղծված անջրպետն անդառնալիորեն բաժանել է նրանց ու սկսեց դյութել թե՛ հավաքված քաղաքացիներին և թե որոշ կուսակցությունների ու կուսակցականների:

Հա, չմոռանանք, որ ժողովրդից ստացավ համաձայնություն՝ առաջնորդել ցույցը, խոստացավ ապահովել անվտանգությունը, խոստացավ լսել բոլորին ու համատեղել ժողովրդի պահանջն ու իր փորձառությունը՝ արդյունքի հասնելու համար:
Սա նոռմալ, բնական զարգացում է:

Ես ինքս ինձ թույլ չեմ տա Նիկոլին անվերապահորեն հավատալ կամ անվերապահորեն չհավատալ, ես փորձում եմ այսօրվա քայլերով դատել նրա մասին ու ինձ մոտ ստացվում է մի այնպիսի պատկեր, որ Նիկոլը քաղաքական գեղեցիկ կոմբինացիայով, քաղաքականության տրամաբանության մեջ մտնող տեխնիկայով շահեց ժողովրդի վստահությունը:

Դեռևս շուտ է այս պրոցեսին գնահատական տալ այս փուլում, սակայն սրա ձախողման դեպքում կարելի է ուղղակի երթով գնալ Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանին որպես նվեր մի գահ տանել ու խնդրել, որ դառնա մեր միապետը, քանի որ մեզ էդ էլ ա շատ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular