ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատ արձակվեցին վերջին երկու պատանդները՝ Վարդան Եղիազարյանը եւ Վալերի Օսիպյանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամնեն ազատ են արձկել վերջին երկու պատանդներին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ազատ էին արձակվել եւս երկու պատանդներ:

Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակումից 7 օր անց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:

Այս առնչությամբ Վիտալի Բալասանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը հայտնել էր հետեւյալը. «Այն տղաները, որ գտնվում են զորամասում (նկատի ունի ՊՊԾ գունդը-խմբ), մեր մարտական ընկերների եւ երիտասարդ տղաների հետ համատեղ, որոշել ենք քայլ անել: Մենք շարքային երկու ոստիկաններին առանց որեւէ պայմանավորվածության ազատ ենք արձակել: Հիմա գործընթաց է գնում, պայմանավորվածություն ունենք, որ մի քանի ժամից հետո այդ հարցերը կունենան պատախան, որպեսզի լրատվամիջոցների համար ապահովենք չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն:

Միաժամանակ այդ պահին ազատ կարձակեն մնացած 2 պատանդներին՝ եւ Օսիպյանին, եւ Եղիազարյանին: Սա փոխանակում չէ, դա քայլ է, որ կատարվել է մեր բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»:

Նշենք, որ արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել էր 7 անձ, որից երկուսն այսօր առավոտյան: Պատանդի կարգավիճակում մնացել էին ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular