ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշաններ, ովքեր բարձր ստանդարտներ ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առաջին հորիզոնականում են, քանի որ չափազանց պահանջկոտ են և զուգընկեր ընտրելիս փնտրում են ամեն ինչ՝ ֆինանսական կայունություն, գեղեցկություն, հարուստ ներաշխարհ։ Հարաբերությունները հազիվ թե երկար ընթացք ունենան պահանջներից որևէ մեկի բացակայության պայմաններում։ Առյուծները մշտապես իդեալ են որոնում, որն իրականում գոյություն չունի։

   

 

Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են չափազանցնել խնդիրները և հարաբերությունները միանգամից դադարեցնում են ամենափոքր կասկածի դեպքում։ Նրանք շատ բարձր են գնահատում իրենց ժամանակը՝ այն հեռանկար չունեցող զուգընկերների վրա ծախսելու համար։

   

 

 

Կշեռք։ Պահանջների բավական երկար ցանկ ունեն, նրանց չեն հետաքրքրում մազերի կամ աչքերի գույնը։ Նրանց հարկավոր է մեկը, ում հետ ուրախ է, հանգիստ, հարմար։

Այծեղջյուր։ Անկախ են, ապահովում են իրենց և դեմ չեն միայնությանը։ Հազիվ թե հարաբերություններ կամ շփում սկսեն, եթե վստահ չլինեն զուգընկերոջ հարցում։ Նրանց ստանդարտներն ու պահանջները բավական բարձր են։

Կույս։ Նրանք կարող են երկար ժամանակ պայքարել որևէ մեկի ուշադրությունը գրավելու համար, սակայն դա երկար չի տևի, եթե գիտակցեն, որ ավելի շատ ջանք են գործադրում, քան զուգընկերը։ Նրանք անմիջապես կհիշեն իրենց արժեքը ու կհեռանան՝ առանց ետ նայելու։

   

 

Ջրհոս։ Հնացած արժեքների վերանայման խնդիր ունեն։ Ջրհոսի համար բավական բարդ է բարձր պահել ինքնագնահատականը, բայց շրջապատը նրանց արագ վերադարձնում է իրականություն։

Խոյ։ Խոյերը կհաստատեն, որ բավական բարձր ստանդարտներ ունեն։ Իրականում նրանք հաճախ են ընկնում այլ մարդկանց ազդեցության տակ, որոնք հեռու են իրենց ստանդարտներից։

Աղեղնավոր։ Արտաքին տեսքի նկատմամբ բավական բարձր ստանդարտներ ունեն, բայց դա միակ պահանջն է։ Գեղեցկությունը կարող է կուրացնել Աղեղնավորին, և նա նույնիսկ կհամակերպի իր հետ վատ վերաբերմունքին, եթե զուգընկերը գեղեցիկ դեմք ու կազմվածք ունի։ Այդ պատճառով էլ Աղեղնավորներն անհաջող հարաբերությունների բավական լուրջ ցանկ ունեն։

Ձկներ։ Այդքան էլ ուշադրություն չեն դարձնում ստանդարտներին, քանի որ հակված են մեծահոգաբար ներել։ Նրանք ցանկանում են սեր ունենալ, աշխատում են չբողոքել, երբ արհամարհում են իրենց ծրագրերն ու ցանկությունները։ Արդյունքում՝ հաճախ բավական երկար են համբերում, մինչև հասկանում են, որ հարկավոր է փոխել ամեն ինչ։

   

 

   

 

Կարիճ։ Չեն գնահատում իրենց գեղեցկությունը, համաձայնում են նվազագույնին և չեն մտածում, որ ավելիին են արժանի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների թուլությունը վատ վերաբերմունքն է իր անձի նկատմամբ, ինչպես նաև՝ հոռետեսությունն ու ցածր ոգին։ Կարիճները նույնիսկ աչք են փակում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի վրա։

Խեցգետին։ Երբ Խեցգետինը սիրահարվում է, ընտրյալի վերաբերմունքն այլևս չի հետաքրքրում նրան։ Նրան կարելի է հիասթափեցնել, ստիպել բղավել, լաց լինել, բայց նա ամեն դեպքում երկրորդ հնարավորություն կտա։ Նրանք անվերապահորեն սիրում են և չեն հասկանում, թե որքան ցածր են իրենց ստանդարտները։

   

 

Ցուլ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սխալ մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու սովորություն ունեն։ Կարող են հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ, երբ իրենց չեն պատասխանում, ժպտալ մարդկանց՝ իմանալով, որ իրենց օգտագործում են, շարունակել հոգ տանել՝ չնայած զգում են, որ իրենց այնքան էլ բարեհոգի չեն վերաբերվում։ Շատ ցածր ստանդարտներ ունեն և շատ մեծ հույսեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular