ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվայնշտայգերը կարող է բաց թողնել Եվրո 2016-ը վնասվածքի պատճառով

ՍՊՈՐՏ

Գերմանիայի հավաքականի առաջատար խաղացողներից Բաստյան Շվայնշտայգերը կարող է բաց թողնել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը պարապմունքի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով:

Ինչպես հայտնում է Eurosport-ը, «Բավարիայի» ֆուտբոլիստը վնասել է աջ ծնկի միջին հյուսվածքները:

Ավելի հստակ ախտորոշումը տրվելու է ֆուտբոլիստի` Գերմանիայի հավաքականի խորհրդական, «Բավարիայի» բժիշկ Մյուլեր Վոլֆարտի հետ խորհրդակցությունից հետո:

Առաջիկայում` մարտի 26-ին, Գերմանիայի հավաքկանը հանդիպում է անցկացնելու Անգլիայի հավաքականի հետ, իսկ մարտի 29-ին` Իտալիայի:

Բաստիան Շվայնշտայգերը Գերմանիայի հավաքականի կազմում 114 խաղ է անցկացրել եւ 23 գոլի հեղինակ դարձել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Ֆրանսիայում` հունիսի 10-ից հուլիսի 10-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular