ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն»-ի կազմակերպիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանի և Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին մասնակցելու նապատակով Երևանում գտնվող միջազգային ճանաչված գովազդային ընկերությունների ներկայացուցիչների հետ: 

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Երևանում փառատոնի անցկացումը՝ նկատելով, որ այն նաև հրաշալի հարթակ է գովազդի ոլորտում փորձի փոխանակման առումով: 
«Արդեն 2-րդ տարին է, ինչ անց է կացվում այս փառատոնը, և հատկանշական է, որ այս տարի թե՛ մասնակիցների թիվն է ավելացել և թե՛ մասնակից երկրների աշխարհագրությունն է ընդլայնվել: Սա, անշուշտ, փաստում է, որ փառատոնի նկատմամբ հետզհետե մեծանում է հետաքրքրությունը և, հաշվի առնելով, որ մենք առանձնակի կարևորում ենք նաև գովազդի ոլորտի զարգացումը, վստահ ենք, որ «Երևանի արտաքին գովազդի փառատոն»-ի անցկացումը մեծապես կարող է նպաստել դրան: Այս փառատոնը նաև հրաշալի հարթակ է ոլորտի մեր մասնագետների համար, որ աշխարհի լավագույն գովազդային ընկերությունների ներկայացուցիչներից տեղեկանան ոլորտի վերջին ու ժամանակակից ձեռքբերումների և դրանց կիրառելիության մասին, ինչպես նաև իրականացնեն փորձի փոխանակումներ, ինչը հաստատ իր կարևոր ազդեցությունը կունենա Երևանի արտաքին գովազդում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հաջողություններ մաղթելով փառատոնի մասնակիցներին՝ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու փառատոնի պատշաճ անցկացմանն ու կայացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերվող փառատոնի անցկացմանն աջակցելու համար՝ «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանն իր հերթին նկատել է, որ այս տարի աշխարհահռչակ գովազդային կազմակերպությունների մասնակցությունն իսկապես ավելացել է, ինչն ինքնին նրանց կողմից փառատոնի անցկացումը կարևորելու վկայությունն է:
«Պարոն քաղաքապետ, անկեղծորեն շնորհակալ ենք համագործակցության պատրաստակամության համար: Նախորդ տարի համատեղ ուժերով մեզ իսկապես հաջողվեց ապահովել փառատոնի հաջող ընթացքը, և վստահ եմ, որ այս տարի ևս այն կլինի ձեռքբերումային ու արդյունավետ: Ի սկզբանե մենք մեր առջև դրել ենք երկու հստակ նպատակ՝ ապահովել գովազդի ոլորտի զարգացումը և մեր ուսանողների միջոցով բացահայտել դեռևս փորձ չունեցող մասնագետների ներուժը: Սա նաև լավ հնարավորություն է, որ փառատոնին մասնակից հայտնի ընկերությունների ներկայացուցիչներն իրենց արդեն իսկ հաջողված փորձը փոխանցեն մեր մասնագետներին», - նշել է Էմմա Սարգսյանը: 
Հանդիպման ավարտին «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել փառատոնի հատուկ մրցանակներից մեկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular